ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Ավերիչ երկրաշարժեր, հարյուր հազարավոր զոհեր. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ավստրիա, Մեծ Բրիտանիա, Նոր Զելանդիա, Կանադա, Կիրիբատի և Նաուրու՝ Նվերներ տալու օր, Ռուսաստան՝ Հակաօդային պաշտպանության զորքերի օր, Սլովենիա՝ Անկախության և միասնության օր, ԱՄՆ՝ Կվանզաայի օր (աֆրոամերիկացիների փառատոն):
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
424- Ամենայն հայոց կաթողիկոս Սահակը պարսկական արքունի դիվանում հայտնաբերել է Գահնամակը, և այդ օրը հայտարարվել է Հայ ազնվականության տոն:
1879– ծնվել է մեծանուն երգահան, խմբավար, հայկական ազգային օպերայի հիմնադիր Արմեն Տիգրանյանը:
1909– ծնվել է գենետիկ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Բատիկյանը:
1918- հայ-վրացական պատերազմի ընթացքում ավարտվել է գերմանական զորքերի դուրսբերումը Վրաստանից:
1965- ծնվել է հայտնի սասունցի ազգագրագետ Մարոն՝ Երազիկ Մարտիրոսյանը:
1982 - ծնվել է ռուսաստանցի հայ շախմատիստ, գրոսմայստեր Արթուր Գաբրիել յանը:
1991– պաշտոնապես դադարել է գոյություն ունենալ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը, Հայաստանը և Թուրքմենիան հաստատել են Բելովեժյան համաձայնագիրը: Հայաստանը դարձել է ԱՊՀ երկրներից մեկը:
1993-ռուսական ավիաուղիների Ан-26 ինքնաթիռը վթարվել է Գյումրիում վայրէջքի ժամանակ, զոհվել է 35 մարդ:
2004- Նուռնուս և Նոր Հաճըն երկաթուղային կայարանների միջև վթարվել է շոգեքարշը. այն շրջվել է, որի արդյունքում երեք մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել:
2008-նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվել է Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողով:
2010– վախճանվել է թատրոնի և կինոյի նշանավոր դերասան Կիմ Երիցյանը:
2014 -վախճանվել է դերասան Կարեն Ջանգիրովը:
2020- վախճանվել է մանկագիր Սուրեն Մուրադյանը:
2022-Գրիգոր Մինասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար:
ԱՇԽԱՐՀ
1530 -վախճանվել է Մեծ Մոնղոլների պետության հիմնադիր, ուզբեկական և հնդկական թագավոր Զահարեդդին Մուհամմեդ Բաբուրը:
1664 -ծնվել է բարոկկոյի դարաշրջանի գերմանացի ոսկերիչ Իոհան Մելխիոր Դինգլինգերը:
1820 -վախճանվել է ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ Ժոզեֆ Ֆուշեն:
1825 -Ռուսաստանի գահ է բարձրացել Նիկոլայ 1-ին ցարը, որի երդման արարողության ժամանակ Պետերբուրգի Սենատի հրապարակում սկսվել է դեկաբրիստների ապստամբությունը:
1831– Միլանում կայացել է Վինչենցո Բելինիի «Նորմա» օպերայի պրեմիերան:
1890 – վախճանվել է գերմանացի գործարար և հնագետ Հենրիխ Շլիմանը:
1893 -ծնվել է Չինաստանի սոցիալիստական հեղափոխության առաջնորդ և Չինաստանի ղեկավար Մաո Ցզեդունը:
1896 -վախճանվել է գերմանացի ֆիզիոլոգ և փիլիսոփա, պրոֆեսոր Էմիլ Դյուբուա Ռեյմոնը:
1939 -թուրքական Էրզինջան (Երզնկա) քաղաքում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է մոտ 39 հազար մարդ:
1941 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Կերչ-Ֆեոդոսյան դեսանտային օպերացիան:
1946 -Լաս Վեգասում բացվել է հանրահայտ բանդիտ Բագսի Սիգալի կառուցած «Ֆլամենգո» հյուրանոցը, և այդ օրվանից Լաս Վեգասը սկսել է վերածվել խաղային համաշխարհային մայրաքաղաքի:
1949 -ծնվել է թատրոնի և կինոյի ռուս արտիստ, երգիչ Միխայիլ Բոյարսկին:
1972– վախճանվել է ԱՄՆ-ի 33-րդ նախագահ Հարի Թրումենը:
1975 -սկսել է շահագործվել խորհրդային գերձայնային «Ту-144» ուղևորատար օդանավը:
1977– վախճանվել է ամերիկացի նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Հովարդ Հոուքսը:
2003 -Իրանի Բամա տարածքում տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակով 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը բերել է տասնյակ հազարավոր մարդկանց մահվան:
2004– Հնդկական օվկիանոսում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ և ցունամի, որի հետևանքով զոհվել է մոտ 230 000 մարդ:
2006 - վախճանվել է ԱՄՆ-ի 38–րդ նախագահ Ջերալդ Ֆորդը:
2009-վախճանվել է Rocher բնական կոսմետիկ միջոցների ստեղծող Իվ Ռոշերը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում