Բաքուն 2 օր ժամանակ տվեց
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ: Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցների գործողությունների հետ կապված, որոնք անհամատեղելի են նրանց դիվանագիտական կարգավիճակի հետ և հակասում են «դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961թ. Վիեննայի կոնվենցիային, Ֆրանսիայի դեսպանին բողոք է ներկայացվել: Այդ աշխատակիցները Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել են «անցանկալի անձ»:
Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ անձանց պահանջ է ներկայացրել 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանի տարածքը: