4 ֆուտբոլիստների տրված տարկետումը դադարեցվել է
СпортՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 28-ի նիստում որոշեց դադարեցնել Անդրանիկ Տիգրանի Գրիգորյանին և Ժորա Սուրենի Բաղրամյանին պարտադիր զինծառայության զորակոչից տրված տարկետումը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ նման դիմում է ներկայացրել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան, քանի որ նրանք այլեւս չեն հադիսանում Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքական թիմի անդամ:
Նմանատիպ մեկ այլ որոշմամբ դադարեցվել է Դավիթ Սիմոնի Թալալյանին և Հովհաննես Նորայրի Հարթենյանին պարտադիր զինծառայության զորակոչից տրված տարկետումը: Նրանք եւս դադարել են լինել Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքական թիմի անդամ: