Գերմանիայի հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել․ կան զոհեր ու վիրավորներ
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի Իլցեն քաղաքի հիվանդանոցում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 5 մարդ։ Այս մասին հաղորդում է գերմանական NDR հեռուստառադիոընկերությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր չորս զոհի և մեկ անհետ կորածի մասին։
«Ստորին Սաքսոնիայի ոստիկանության տվյալներով՝ Իլցենի «Հելիոս» կլինիկայում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի: Ոստիկանության տվյալներով՝ ևս 21 մարդ վիրավորվել է, մի քանիսը ծանր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հրդեհը բռնկվել է չորեքշաբթի ուշ երեկոյան։ Այն սկսվել է շենքի երրորդ հարկում և տարածվել մի քանի սենյակների ուղղությամբ։ Մարդիկ հիվանդանոցից տարհանվել են հրշեջ մեքենաների սանդուղքների միջոցով։ Ընդհանուր առմամբ՝ ներգրավվել է 140 փրկարար։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։