ՊՆ-ն՝ Սոթքի հանքավայր դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրերի վերաբերյալ
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մամուլում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե իբր դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև նախորդիվ դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, չի համապատասխանում իրականությանը: NEWS.am-ին այս մասին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից:
«Հրադադարի խախտումների և առաջնագծում իրադրության վերաբերյալ պաշտպանության նախարարությունը տարածում է պաշտոնական հաղորդագրություններ»,- հայտնում են նախարարությունից:
Հիշեցնենք, որ այսօր «Հրապարակ»-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ ադրբեջանական ԶՈւ-ն, 2023 թվականի դեկտեմբերի 31-ին, ժամը 22:00-ի սահմաններում կրակ է բացել Սոթքի հայկական դիրեքերի ուղղությամբ, որը ավարտվել է արդեն 2024 թվականի հունվարի 1-ին, բարեբախտաբար տուժածներ չկան։ Ըստ լրատվամիջոցի, շուրջ երկու ամիս առաջ նույնիսկ դիվերսիոն ներթափանցում է եղել։