Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:Այդ օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Շիրակի մարզի պաթոլոգիանատոմիական կենտրոնից և հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված վայր են մեկնել ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մինո Մխիթարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 1 ամսական Արեն Ա.-ն է: Հիվանդանոցում երեխայի հայրը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, իր տղան տանը հանկարծամահ է եղել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: