ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՀՈՒՆՎԱՐԻ). Առաջին կին օդաչուին հաջողվել է ինքնաթիռով միայնակ հատել Ատլանտյան օվկիանոսը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Շնորհակալության միջազգային օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1924- Երևանում հիմնադրվել է «Գիրք» հրատարակչական ընկերությունը Մարտիրոս Սարյանի ղեկավարությամբ։
1947 –ծնվել է նշանավոր ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը:
1972 – վախճանվել է հայ խորհրդային ճարտարապետ Արմենակ Սարգսյանցը:
1990- Ադրբեջանի Շահումյանի և Խանլարի շրջաններից սկսել են արտաքսել հայ բնակչությանը, այդ նպատակով առաջին անգամ օգտագործվել են ուղղաթիռներ և զրահատեխնիկա:
2001 - Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծ:
2002 –վախճանվել է ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վերնոյը:
2006- Թբիլիսիի քաղաքային դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի և Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու դեմ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող Վլադիմիր Հարությունյանին:
2007- Ապարան քաղաքում 106 մարդ է թունավորվել խմելու ջրից: Տուժածներից 16-ի մոտ բժիշկները հայտնաբերել են դիզենտերիայի բացիլ:
2010- վախճանվել է հայ ճանաչված գիտնական, ակադեմիկոս, պետական գործիչ Ֆադեյ Սարգսյանը։
2010-վախճանվել է սաքսոֆոնիստ, ջազմեն Գեորգի Գարանյանը:
2016- հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
2021- Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների առաջին հանդիպումը պատերազմից հետո. արդյունքում ստորագրվել է համատեղ հայտարարություն:
2022- վախճանվել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:
ԱՇԽԱՐՀ
340 –ծնվել է Հռոմի կայսր Թեոդոսիոս 1-ինը, որը եղել է միացյալ Հռոմեական կայսրության վերջին կայսրը:
1503 -ծնվել է իտալացի գեղանկարիչ, մաներիզմի առաջատար հետնորդ Ֆրանչեսկո Պարմիջանինոն:
1545 - ծնվել է իտալացի ֆիզիկոս և մաթեմատիկոս Գուիդոբալդո դել Մոնտիեն:
1569 -Անգլիայի Սուրբ Պետրոսի տաճարում տեղի է ունեցել Անգլիայի պատմության մեջ առաջին վիճակախաղը:
1693- Սիցիլիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի արդյունքում վախճանվել է մոտ 60 հազար մարդ։
1700 -Ռուսաստանում Բյուզանդական օրացույցի փոխարեն մտցվել է Յուլյան օրացույցը, ըստ որի, 7208 թվականի դեկտեմբերի 31-ին հաջորդել է 1700 թվականի հունվարի մեկը:
1787 - Ուիլիամ Հերշելը հայտնաբերել է Ուրանի Տիտանիա և Օբերոն արբանյակները։
1801-վախճանվել է իտալացի երգահան, ավելի քան 80 օպերայի հեղինակ Դոմենիկո Չիմարոզան։
1803 -Մոնրոն և Լիվինգտոնը ԱՄՆ-ից ուղևորվել են Փարիզ՝ նպատակ ունենալով գնել Նոր Օռլեանը, արդյունքում ԱՄՆ-ը ձեռք է բերել ամբողջ Լուիզիանա նահանգը:
1879- Անգլիան պատերազմ է հայտարարել զուլուսներին, սկսվել է Անգլո-զուլուսական պատերազմը։
1909 -Նյու Յորքից Ֆիլադելֆիա է ուղևորվել կանանց առաջին ավտոարշավը:
1917 -Ռուսաստանի տարածքում ստեղծվել է առաջին արգելոցը՝ Բարգուզինյան արգելոցը. այդ օրվանից սկսյալ հունվարի 11-ը Ռուսաստանում նշվում է որպես Արգելոցների օր:
1922 -կանցլեր Լեոնարդ Թոմսոնը դարձել է առաջին մարդը, որի դիաբետի բուժման համար օգտագործվել է ինսուլինը:
1935- Ամելիա Էրհարթը ինքնաթիռով միայնակ հատել է Ատլանտյան օվկիանոսը և դարձել առաջին կին օդաչուն, որին հաջողվել է դա կատարել։
1941 –վախճանվել է շախմատի աշխարհի երկրորդ չեմպիոն գերմանացի Էմանուել Լասկերը:
1946 -թագավոր Զոգային գահընկեց անելուց հետո Ալբանիան հայտարարվել է ժողովրդական հանրապետություն:
1963 -Լոս Անջելեսում բացվել է Whisky a Go Go անունը կրող առաջին դիսկոտեկը:
1966- բացվել է Թբիլիսիի մետրոպոլիտենը, որը Հարավային Կովկասի առաջին մետրոն էր և 4-րդը ԽՍՀՄ-ում։
1972- ծնվել է ռուս ճանաչված հաղորդավար և դերասան Անդրեյ Մալախովը։
1972- Արևել յան Պակիստանը վերանվանվել է Բանգլադեշ։
1974 -Քեյփթաունում Սյու Ռոզենկովիչը ծնել է վեց երկվորյակ. առաջին անգամ բոլոր ծնվածները կենդանի են մնացել:
1993- եթեր է հեռարձակվել WWE կազմակերպության WWE Raw պրոֆեսիոնալ ըմբշամարտի առաջին հեռուստաշոուն։
2011 -դադարեցվել է Windows XP օպերացիոն համակարգի կողմից Service Pack 3 ծրագրի ընդհանուր աջակցությունը:
2014 - վախճանվել է իսրայելցի զինվորական, քաղաքական և հասարակական գործիչ Արիել Շարոնը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում