Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 2-րդ խաղափուլը
СпортԱվարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների 2-րդ խաղափուլը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Տղամարդկանց առաջնությունում նախօրեին հաղթել են Զավեն Անդրիասյանը և Մամիկոն Ղարիբյանը:
Էրիկ Չաքրյան - Ռոբերտ Հովհաննիսյան, Մանուէլ Պետրոսյան - Սամվել Տեր-Սահակյան, Տիգրան Հարությունյան - Արթուր Դավթյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Տղամարդկանց առաջնությունում 2-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Զավեն Անդրիասյանը, Մամիկոն Ղարիբյանը և Մանուէլ Պետրոսյանը, որոնք ունեն 1.5 միավոր:
Կանանց առաջնությունում հաղթել են Մարիա Գևորգյանը, Միլենա Գասպարյանը և Սուսաննա Գաբոյանը:
Մարիամ Ավետիսյան - Պոլինա Կոբակ, Աննա Խաչատրյան - Ալվարդ Ստեփանյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Կանանց առաջնությունում 2-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Մարիա Գևորգյանը և Միլենա Գասպարյանը, ովքեր ունեն 2 միավոր: