Ինդոնեզիայում ժայթքել է Մերապի հրաբուխը
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինդոնեզիայում կրկին ժայթքել է Մերապի հրաբուխը, հայտնում է Reuters-ը։
Ըստ երկրի երկրաբանական գործակալության՝ մոխիրը բարձրացել է գագաթից 1300 մետր՝ նախորդ մահաբեր ժայթքումից վեց շաբաթ անց:
Արևմտյան Սումատրա նահանգում գտնվող հրաբուխը կիրակի օրը ժամը 03։37-ին ժայթքել է առնվազն երկու անգամ, հայտնում է գործակալությունը՝ կոչ անելով մարդկանց տարհանել ժայթքման կենտրոնից 4,5 կմ շառավղով՝ գետերում և հովիտներում լավայի հոսքերի առաջացման հնարավորության պատճառով:
«Մոխրի անձրև գալու դեպքում բնակիչներին կոչ ենք անում նաև դիմակներ օգտագործել շնչառական հիվանդությունները կանխելու համար», - ասվում է գործակալության հայտարարության մեջ:
Դեկտեմբերին ավելի քան 20 մարդ էր զոհվել այն բանից հետո, երբ Մերապին՝ Սումատրայի ամենաակտիվ հրաբուխներից մեկը, ժայթքել և մինչև 3 կմ բարձրությամբ մոխրի ամպեր էր նետել: