Տրևի շատրվան նետած մետաղադրամների տարեկան գումարը գերազանցել է նախորդ տարիների արդյունքները
ОбществоՀռոմում գտնվող Տրևի շատրվանը զբոսաշրջիկների ամենասիրված վայրերից մեկն է։ Այն բազմիցս
նկատած կլինեք հեռուստանախագծերում ,ռոմանտիկ և հումորային ֆիլմերում, երբ այն եղել է
երազանքների իրագործման կամ էլ ժամանադրության խորհրդավոր վայր։ Այն հայտնի է բոլորին ոչ միայն
ճարտարապետական կոթողի շքեղությամբ, այլև իր շուրջը պտտվող մարդկանց շրջանում տարածված
անավույթներով. եթե մեջքով շրջաված են մարդիկ մետաղադրամը նետում շատրվան, ապա նորից են
վերադառնալու Հռոմ կամ էլ` եթե մետաղադրամ գցելիս երազանք են մտապահում, ապա այն իրագործվում
է։ Այս ու շատ ավանդույթներ շատրվանում «թողնում են» բազմաթիվ մետաղադրամներ, որոնք հավաքվում
և ուղղվում են բարեգործական ծրագրերի իրականացման կազմակերպությանը։ Սովորաբար,
մետադրամները հավաքում են յուրաքանչյուր շաբաթը մեկ, բայց եթե զբոսաշրջիկների թիվը մեծ է լինում
օրվա ընթացքում, ապա` ամեն օր։
Այս տարի Տրևի շատրվանից ավելի շատ մետաղադրամներ են հավաքել, քան մյուս տարիներին, ինչը
կազմել է 1.6 մլն եվրոյին համարժեք գումար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են հավաքագրված
միջոցները տնօրինող Caritas բարեգործական կազմակերպությունից։ Ըստ կազմակերպության` դեռ
ժամանակ է պետք, որպեսզի տարբեր արժույթի մետաղադրամները հավաքագրվեն եվրոյի արժույթով
հաշվելու համար, ինչը ընդհանուր կշռել է 33 տոննա։
Տրեվի շատրվանը կառուցվել է բարոկկո ոճով 1732-1762 թվականներին՝ ճարտարապետ Նիկոլո Սալվիի
կողմից։ 2019-ի սկզբին տեղական լրատվամիջոցները հաղորդում էին, որ հռոմեական իշխանությունները
մտադրություն են ունեցել Տրեվիի միջոցների մի մասը ուղղել քաղաքի բյուջե սոցիալական նախագծերի,
ճարտարապետական հուշարձանների բարելավման և պահպանման համար: Սակայն քննադատությունների
ալիքից հետո մայրաքաղաքի նախկին քաղաքապետը վստահեցրել է, որ շատրվանից մետաղադրամները
կշարունակեն ուղարկվել բարեգործության։
Հեղինե Մխիթարյան ՀՊՄՀ Լրագրության բաժին