ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՀՈՒՆՎԱՐԻ). Հերթական ցույցը կառավարության առջև. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Բիթլզի համաշխարհային օր, Իսրայել՝ Դրոշի օր կամ Դավթի աստղի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1894 - ծնվել է բանաստեղծ Մատթեոս Զարիֆյանը:
1910– ծնվել է առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ Արշավիր Դարբնին:
1921- Հայաստանի կոմկուսի Երևանի կազմակերպության առաջին կոնֆերանսում կուսակցության Երևանի քաղկոմի քարտուղար է ընտրվել Աղասի Խանջյանը:
1924- Երևանի նախկին պարետային վարչության հրապարակը վերանվանվել է Լենինի անունով (այժմ՝ Հանրապետության հրապարակ):
1969- կայացել է Հայաստանի մշակույթի աշխատողների առաջին համագումարը:
1972 –վախճանվել է ամերիկահայ դերասան, դաշնակահար Ռոս Բաղդասարյանը:
1989– Մոնթե Մելքոնյանը Ֆրանսիայում ազատվել է բանտից, որտեղ նա հայտնվել էր իբր ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով:
2002-նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նորաստեղծ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ է նշանակվել Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցության անկուսակցական պատգամավոր Մանվել Բադալ յանը:
2006-ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) զգուշացրել է, որ թռչնագրիպը կարող է արդեն դուրս եկած լինել Թուրքիայի սահմաններից, և հորդորել է Հայաստանին, Իրանին, Իրաքին եւ Սիրիային՝ խստացնել կանխարգելիչ միջոցառումները:
2007-վախճանվել է Իսրայելի Քնեսետի պատգամավոր, Իսրայել - Հայաստան խորհրդարանական խմբի երկարամյա ղեկավար Յուրի Շտեռնը:
2008- ամփոփվել է «Հայկական երկաթուղի» ընկերությունը կոնցեսիոն կառավարման հանձնելու մրցույթը, որը շահել է «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունը:
2020-կառավարության դիմաց ցույցի հավաքված անասնապահները բողոքել են հունվարի 15-ից մորթը միայն սպանդանոցներում իրականացնելու կառավարության որոշման դեմ։
ԱՇԽԱՐՀ
մ.թ.ա. 27 – Գայոս Օկտավիանոսը Հռոմի Սենատի կողմից ստացել է «Օգոստոս» կոչումը՝ դառնալով Հին Հռոմի առաջին կայսրը:
929 -Կորդովայի էմիր Աբդ-ար-Ռահման 3-րդը, ստանալով խալիֆի կոչում, Կորդովան հայտարարել է անկախ խալիֆայություն:
1547– թագադրվել է ամենայն Ռուսիո առաջին ցար Իվան 4-րդ Ահեղը:
1581 - Անգլիայի խորհրդարանը կաթոլիկությունը հայտարարել է օրենքից դուրս:
1605 - Մադրիդում լույս է տեսել Միգել Սերվանտեսի «Դոն Քիշոտ» վեպը:
1675 -ծնվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ և պատմագիր Լուի դե Ռուբրուգա Սեն-Սիմոնը:
1728 –ծնվել է իտալացի կոմպոզիտոր Նիկոլո Պիչինին:
1780 –Ջորջ Ռոդնիի ղեկավարած անգլիական նավատորմը, Սան-Վինսենթ հրվանդանի մոտ հաղթելով իսպանացիներին, ազատագրել է Ջիբրալթարը:
1794– վախճանվել է անգլիացի պատմաբան Էդվարդ Գիբբոնը:
806 -վախճանվել է ֆրանսիացի քիմիկոստեխնոլոգ Նիկոլ յա Լեբլանը, որը հայտնագործել է աղից կալցինացված սոդա ստանալու եղանակը:
1820 – ռուսաստանցի ծովագնաց Ֆադեյ Բելինսհաուզենը առաջին անգամ հասել է Անտարկտիդա:
1901 - ծնվել է Կուբայի 9-րդ նախագահ Ֆուլխենսիո Բատիստան:
1909 -Էռնեստ Շեկելտոնի արշավախումբը հայտնագործել է երկրագնդի հարավային մագնիսական բևեռը:
1920 - Փարիզում, առանց ԱՄՆ-ի մասնակցության, կայացել է Ազգերի լիգայի առաջին նիստը:
1936 - մահապատժի է ենթարկվել ամերիկացի սերիական մարդասպան, մանյակ և մարդակեր Ալբերտ Ֆիշը:
1943 – Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Կրասնոդոնի № 5 հանքում մահապատժի են ենթարկվել երիտասարդ գվարդիականները:
1944 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկացի գեներալ Դուայտ Էյզենհաուերը նշանակվել է դաշնակիցների էքսպեդիցիոն կորպուսի գերագույն հրամանատար:
1945– վախճանվել է խորհրդային դիրիժոր և երգահան Լև Շթայնբերգը:
1957 -Լիվերպուլում բացվել է «The Cavern» ակումբը, որը հանրահռչակ է նրանով, որ այնտեղ սկսել են ելույթ ունենալ «The Beatles» խմբի անդամները:
1967 -վախճանվել է ամերիկացի ֆիզիկոս, էլեկտրաստատիկ գեներատորի հայտնագործող Ռոբերտ Վան դե Գրաֆֆը:
1979 - Իրանի Խորասան մարզում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի զոհ են դարձել հարյուրավոր մարդիկ:
1992– ծնվել է սլովենացի երգչուհի Մայա Կեուչը:
2002– ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն քվեարկությամբ որոշել է պատժամիջոցներ կիրառել «Ալ-Քաիդա» և «Թալիբան» շարժումների նկատմամբ:
2023 - մահացել է իտալացի հայտնի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում