ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 հունվար). Բազմամարդ հավաք-երթ՝ ընդդեմ պարտադիր կուտակայինի. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1899 – ծնվել է թատերագետ, գրականագետ Վահրամ Թերզիբաշյանը:
1906 –ծնվել է երաժշտագետ Աշոտ Սաթյանը:
1935 - ծնվել է վիրաբույժ-ուռուցքաբան Փարավոն Ադամյանը:
1954– ծնվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար, բանահավաք, մանկավարժ Թովմաս Պողոսյանը:
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բուլղարիայի հետ:
1992– հիմնվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
2001- ֆրանսիական Սենատը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
2005-Հայ խաղապահների՝ 46 հոգուց բաղկացած զորախումբը մեկնել է Քուվեյթ, որտեղ մի քանի օր դասընթացներ անցնելուց հետո տեղափոխվել է Իրաք:
2008-Բուլղարիայի խորհրդարանը մերժել է ընդդիմադիր պատգամավորների ներկայացրած չորս նախագիծը, որոնցով առաջարկվում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
- Հանրային հեռուստատեսության եթերում կայացել է Շուշի - Բեթղեհեմ հեռուստակամուրջը, որի նախնական արդյունքներով, ներդրումային ծրագրերի փաթեթի և հանգանակությունների գումարային ծավալը կազմել է շուրջ 5,7 միլիոն դոլար։ Ստացվել են նաև Շուշիում ներդրումներ կատարելու գործնական առաջարկներ։
2014-Երևանում կայացել է բազմամարդ հավաք-երթ՝ ընդդեմ պարտադիր կուտակայինի:
2021- Արսեն Թորոսյանն ազատվել է առողջապահության նախարարի պաշտոնից և նշանակվել վարչապետի աշխատակազմի ղեկավար, առողջապահության նախարար է նշանակվել Անահիտ Ավանեսյանը:
ԱՇԽԱՐՀ
52 մ.թ.ա. - Ապիևյան ճանապարհին հռոմեացի քաղաքական գործիչ Պուբլիոս Կլավդիոս Պլուտարքոսը սպանվել է Միլոնա Պապիանի զինված ստրուկների հետ ընդհարման արդյունքում:
1535– իսպանացի կոնկիստադոր Ֆրանցիսկո Պիսարոն հիմնել է Պերուի ներկայիս մայրաքաղաք Լիման:
1654 -կայացել է Պերեյասլավյան ռադան, որի ժամանակ որոշում է ընդունվել Զապորոժիեի զորքերի տարածքները միավորել Ռուսական թագավորության հետ:
1677 -վախճանվել է հոլանդացի գործիչ, Քեյփթաունի հիմնադիր Յան վան Ռիբբեկը:
1689 - ծնվել է ֆրանսիացի գրող և փիլիսոփա Շարլ Լուի դե Մոնտեսքյուն:
1778– անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը հայտնաբերել է Հավայան կղզիները և անվանել Սանդվիչի կղզիներ:
1871 -Փարիզի մոտ գտնվող Վերսալ յան պալատում ֆրանսիացիների կողմից պարտությամբ ավարտված Ֆրանս-պրուսական պատերազմի արդյունքում հայտարարվել է Գերմանական Կայսրության ստեղծումը:
1884 –վախճանվել է ժառանգականության մասին տեսության հիմնադիր Գրեգոր Մենդելը:
1919– սկսվել է Փարիզի խաղաղության վեհաժողովը, որի ժամանակ ստորագրվել են Առաջին համաշխարհային պատերազմի խաղաղության պայմանագրերը:
1926 -ԽՍՀՄ-ում էկրան է բարձրացել ««Պոտյոմկին» զրահանավը» կինոնկարը:
1936– վախճանվել է անգլիացի հայտնի գրող, բանաստեղծ և արձակագիր Ռեդյարդ Կիպլինգը, որը մասնավորաբար հայտնի է դարձել «Ջունգլիների գիրքը» ստեղծագործությամբ, որի հիման վրա էլ նկարահանվել է «Մաուգլի» մուլտֆիլմը:
1942 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Վյազմայի օդադեսանտային օպերացիան:
1943 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային զորքերին հաջողվել է ճեղքել Լենինգրադի բլոկադան:
1955– ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և երաժիշտ, Օսկարի դափնեկիր Քևին Քոսթները:
1962 -ծնվել է ազգությամբ վրացի, ռուսաստանցի երգչուհի Թամարա Գվարցիթելին:
1982 – վախճանվել է չինացի ականավոր պատմաբան, մարդաբանության մասնագետ և ազգագրագետ Հուան Խիանֆանը:
1983 -տեղի է ունեցել միջին հեռահարության ամերիկյան «Պերշինգ» հրթիռների տեղակայումը Արևել յան և Կենտրոնական Եվրոպայում, որը բերել է «սառը պատերազմի» նոր ալիքի զարգացման:
2012 -Վիքիպեդիան մեկ օրով փակել է իր անգլիալեզու կայքի մուտքը՝ որպես բողոքի նշան ԱՄՆ-ում քննարկվող համացանցային ծովահենության դեմ պայքարի օրենքի նախագծի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում