ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՀՈՒՆՎԱՐԻ). Կայացել է առաջին բասկետբոլային հանդիպումը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Պինգվինների մասին տեղեկացվածության համաշխարհային օր, ԱՄՆ՝ Ինագուրացիայի օր, Դաղստան՝ Հանրապետության ստեղծման օր, Լատվիա՝ Բարիկադների պաշտպանների հիշատակի օր, Ղրիմ՝ Հանրապետության օր, Իսպանիա՝ Տամբորրադա:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1780- հիմնադրվել է Նոր Նախիջևանի վարժարանը:
1919 –ծնվել է բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը:
1924 –ծնվել է արվեստաբան Մանյա Ղազարյանը:
1933- բացվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնն իր առաջին ներկայացմամբ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ:
1945 –ծնվել է գրականագետ Սամվել Մուրադյանը:
1966 –վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, լրագրող Վահան Արամունին:
1952 – ծնվել է ռուս ճանաչված երգչուհի Իրինա Ալեգրովան, որի հայրը եղել է հայ։
1975 - առաջին գործողությունն է իրականացրել ԱՍԱԼԱ-ն, այն է՝ պայթյուն Եկեղեցիների համաշխարհային խորհրդի շտաբբնակարանում:
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հունաստանի հետ:
1993– Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ավարտվել են ԼՂՀ Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Մարտունիի և Հադրութի շրջանների ուղղություններով հայկական զինված ուժերի խոշորածավալ հարձակումները, մարտական գործողությունների հիմնական թատերաբեմ Մարտակերտի ռազմաճակատում կասեցվել է հակառակորդի հարձակումը։
1994 - Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի 3 բրիգադից 2-ը ճեղքել են Քարվաճառի ռազմաճակատի պաշտպանությունը և գրավել Քարվաճառի շրջանի 14 բնակավայր՝ դուրս գալով Մարտակերտ-Քարվաճառ ավտոմայրուղի:
2006-Համաշխարհային բանկը 5 միլիոն դոլար է հատկացրել թռչնագրիպի՝ Հայաստան ներթափանցումը կանխարգելելուն ուղղված աշխատանքներին:
2009- Երևանում հանդիսավոր արարողությամբ բացվել է բանաստեղծուհի, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը:
2010- տեղի է ունեցել Piazza Grande հյուրանոցի բացումը Երևանում:
2017-Բաքուն պահանջել է Բելառուսից՝ արտահանձնել բլոգեր Լապշինին, և Բելառուսի դատախազությունը բավարարել է այդ պահանջը:
2018 –վախճանվել է հասարակական, քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը:
2020-կառավարության դիմաց սպանդանոցների դեմ բողոքող գյուղացիները մի քանի րոպեով փակել են Նալբանդյան փողոցը, այնուհետև Տիգրան Մեծի պողոտան:
ԱՇԽԱՐՀ
250 -հռոմեական կայսր Դեցիուսը հրաման է արձակել հետապնդել քրիստոնյաներին և մահապատժի է ենթարկել Հռոմի պապ Ֆաբիանին:
1265 -Լեստերի 6-րդ գրաֆ Սիմոն դե Մոնֆորը հավաքել է առաջին անգլիական խորհրդարանը:
1752– իտալացի քանդակագործ Լուիջի Վանվիտելլիի գլխավորությամբ սկսվել է Եվրոպայի ամենամեծ կառույցներից մեկի` Կազերտյան պալատի շինարարությունը:
1775 –ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս Անդրե Մարի Ամպերը:
1841 -բրիտանական բանակը օկուպացրել է Հոնգկոնգը:
1892 -կայացել է առաջին բասկետբոլային հանդիպումը (ԱՄՆ, Մասաչուսեթս նահանգ, քաղաք Սփրինգֆիլդ):
1893 - Լոնդոնի Թագավորական ինստիտուտում Ջեյմս Դյուարը ցուցադրել է հեղուկ գազերի պահպանման անոթը:
1920 –ծնվել է իտալացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինին:
1944 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական ռազմաօդային ուժերը ավելի քան 2300 տոննա ռումբ են նետել Բեռլինի վրա:
1946– ծնվել է ամերիկացի նշանավոր կինոռեժիսոր Դեյվիդ Լինչը։
1973 – վախճանվել է Կանաչ հրվանդանի կղզիների ազգային-ազատագրական շարժման գործիչ Համիլկար Կաբրալը:
1976 -տեղի է ունեցել լիվանցի քրիստոնյաների զանգվածային սպանդ Դեմուր քաղաքում:
1983 –վախճանվել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Գարինչան:
1984– վախճանվել է ծագումով գերմանացի, ամերիկացի լողորդ, օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն, դերասան Ջոննի Վայսմյուլլերը, որը Տարզանին մարմնավորած ամենահայտնի դերասաններից մեկն է։
1990- Բաքու են մտցվել խորհրդային զորքեր՝ հակակոմունիստական Ազգային ճակատի կողմից իշխանության զավթումը կանխելու նպատակով, արդյունքում զոհվել է 133 մարդ և վիրավորվել ավելի քան 800-ը:
2018 -Սիրիայի հյուսիսում Թուրքիան սկսել է իր «Ձիթապտղի ճյուղ» ռազմական օպերացիան:
2021 -կայացել է ԱՄՆ 46–րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում