91 տարի առաջ այս օրը Հայաստանի օպերային թատրոնն առաջին անգամ բացեց իր դռները
КультураՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
1933 թվականի հունվարի 20-ին Հայաստանի օպերային թատրոնն առաջին անգամ բացեց իր դռները` ներկայացնելով Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան։ Այդ օրը պատմության մեջ մնաց որպես օպերային թատրոնի ծննդյան օր։
Ներկայացումը ղեկավարում էր հայ դիրիժորական դպրոցի վառ ներկայացուցիչ Գևորգ Բուդաղյանը, բեմադրող ռեժիսորն էր հայ օպերային ռեժիսուրայի գեղագիտության հիմնադիր Արշակ Բուրջալյանը, ներկայացման և զգեստների նկարիչը ` Մարտիրոս Սարյանը։
1938 թվականին թատրոնը վերանվանվել է մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի անունով։
«Իր գոյության տարիների ընթացքում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն անցել է փառավոր ստեղծագործական ուղի և մինչ այսօր էլ իր կարևորագույն դերակատարությունն ունի հայաստանյան մշակութային կյանքում,- նշում են օպերայի և բալետի թատրոնից։