Մակրոն․ Ֆրանսիան պաշտպանում է Հայաստանը, որը Փաշինյանը պարտավորվել է ոչնչացնել
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի Զինված ուժերին ուղերձում անդրադարձել է (14:12) Հայաստանին։ «2024թ. անշեղորեն կապահովենք մեր անդրծովյան տարածքների պաշտպանությունը եւ կբախվենք այն պարտավորություններին, որոնք կրում է մեր մեծ ազգը։ Ես կարող էի նշել Բալկանները, Հայաստանը, որոնք գտնվում են մեր ուշադրության կենտրոնում եւ… մեր դիրքերի ամրապնդումն ու պատմական որոշման կայացումը, հատկապես Հայաստանի վերաբերյալ, որի մասին ես հենց նոր հիշատակեցի», ասել է նա։
Մակրոնի ուղերձը հետեւեց Ֆրանսիայի Սենատում «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն» ուղղված բանաձեւի գրեթե միաձայն ընդունմանը։
Բանաձեւը պահանջում է Բաքվի զորքերի դուրսբերում Հայաստանի օկուպացված տարածքներից, պատժամիջոցներ աբշերոնյան հանցախմբի եւ դրա պարագլխի դեմ, ազերբայդժանական նավթի ու գազի էմբարգո, Արցախի ժողովրդի ինքնորոշման, վերադարձի իրավունք՝ որպես խաղաղության անհրաժեշտ պայման, Հայաստանի՝ բոլոր միջոցներով, այդ թվում՝ ռազմական, պաշտպանվելու իրավունք, ինչը ենթադրում է սպառազինության մատակարարումներ, եւ այլն։
Սենատում բանաձևի նախագծի հեղինակ, սենատոր Բրունո Ռետայոն արտահայտվեց ուղիղ՝ «Հայկական հարցը ֆրանսիական հարց է»։ Մակրոնը, խոսելով Հայաստանի վերաբերյալ պատմական որոշման ընդունման մասին, արձանագրում է, որ Սենատի բանաձեւը պարզապես «խորհրդատվական» չէ, այլ՝ Ֆրանսիայի գործադիր մարմինների մակարդակով պարտադիր կատարման համար։
Ֆրանսիան չմասնակցեց 2023-ի սեպտեմբերի 17-ին ԱՄՆ-ՌԴ-Եվրամիություն գաղտնաժողովին, որտեղ կայացվեց 48 ժամում Արցախի օկուպացիայի եւ բնիկ մեծամասնության արտաքսման որոշումը։ ՄԱԿ ԱԽ սեպտեմբերի 21-ի նիստը ԱՄՆ առաջնորդությամբ Բաքվի առջեւ կանաչ լույս վառեց Արցախի օկուպացիայի եւ Երեւանի դեմ նոր ագրեսիա ծավալելու առումով։
Իսկ նոյեմբերի 9-ին Մեծ Յոթնյակը Բայդենի գլխավորությամբ երաշխավորեց, որ ազերբայդժանի համար ռազմական ագրեսիան՝ ռազմական հանցագործությունների ողջ սպեկտրով, քաղաքական հետեւանքներ չեն ունենալու (տես այստեղ)։ Սա ԱՄՆ գլխավորած G7-ի կողմից ցեղասպանության ուղիղ կոչ է, դրա առաջնորդության ուղիղ եւ բացառիկ հանձնառությամբ։ G7-ը ընդունեց նոր աշխարհակարգի կառուցման բայդենյան կարգախոսը՝ «Ցեղասպանիր ով ում կարող է»։
Ֆրանսիան սպառազինություն է մատակարարում Հայաստանին, միջազգային օրակարգում պահում է հայկական քաղաքական իրավունքների հարցը։ Մակրոնի, ֆրանսիացի օրենսդիրների, ԱԳՆ բառապաշարում կիրառվում են եզրեր ու պահանջներ, որոնք վաղուց անհետացել են հայկական իշխանաընդդիմադիր քաղդասի բառապաշարից, ավելի ճիշտ՝ հայկական քաղդասը սպասարկում է Փաշինյան-քպ-ի առաջնորդած հայկական պետության վերացման ծրագրերը։
Պատահական չէ, որ Ֆրանսիայի Սենատի բանաձեւին ՀՀ վարչապետի աշխատակազմը, ԱԺ-ն եւ ԱԳՆ-ն որեւէ արձագանք չեն տվել ։
Եւ ահա, նախագահ Մակրոնը Փաշինյանի գլխի վերեւով, ֆրանսիական ազգային էքզիստենցիալ խնդիրների շրջանակում («մեր մեծ ազգը») նշում է Հայաստան երկիրը՝ ի լուր տիկին վարչապետի գլխավորությամբ տոնածառների շուրջ խռնվող ՀՀ քաղաքացիների։
«Հայաստանի վերացման իր առաքելությունը Փաշինյանն իրականացնում է միայն ԱՄՆ ադմինիստրացիայի լիակատար աջակցության շնորհիվ։ Մոսկվայի ու Անկարայի ջանքերը բավարար չէին լինի։ Եթե նկատենք ՀՀ քաղաքացիների հպարտ անհաղորդությունը իրենց ճակատագրին, ապա Ֆրանսիական կառավարությունը ու այդ երկրի հայ համայնքը միակն են, որ իրական աջակցություն են ցուցաբերում հայկական պետությանը։ Ֆանտաստիկ, այլասերված իրավիճակ է», ի պատասխան մեր հարցումին այսպես բնութագրեց իրադրությունը քաղմեկնաբան Պավել Դալլաքյանը։