Սպառազինության ոլորտում ՌԴ-ի հետ խնդիրները մեծամասամբ կարգավորվել են. ՊՆ
ПолитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սպառազինության ոլորտում ռուսաստանյան ընկերությունների հետ ունեցած խնդրահարույց հարցերը մեծամասամբ կարգավորվել են, սակայն մի շարք խնդիրներ շարունակում են մնալ չլուծված, «Ազատության» գրավոր հարցին ի պատասխան հայնտնում են Պաշտպանության նախարարությունից՝ չհստակեցնելով՝ արդյոք խոսքը 400 միլիոն դոլարի շրջանակում իրականացված մատակարարումների մասին է:
Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները ամենաբարձր մակարդակով դժգոհում էին, թե Ռուսաստանին միլիոնավոր դոլարներ են փոխանցել, սակայն այդպես էլ զենք չեն ստացել:
Ռուսաստանի դեսպանը, մինչդեռ, մեկ ամիս առաջ պնդել էր, թե ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Երևանի և Մոսկվայի միջև կնքված գրեթե բոլոր պայմանագրերը ավարտվել են ժամանակին:
Իշխանական պատգամավորները միայն վերջերս հայտնեցին, որ Ռուսաստանն արդեն մատակարարումներ է իրականացնում: Պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը մոտ մեկ շաբաթ առաջ էր «Ազատության»-ն ասել, որ ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է: