Ռուսաստանը զենքն առաքում է, բայց չեն նշում, թե ինչպիսի
АналитикаՍպառազինությունների ոլորտում հերթական ընկերությունների հետ ունեցած խնդրահարույց հարցերը մեծ մասամբ կարգավորվել են։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից այդ մասին հայտնել են, չհստակեցնելով՝ արդյոք խոսքը նախկինում վճարված գումարի և դրա դիմաց մատակարարողների մասին է, թե՝ ոչ։
44-օրյա պատերազմից հետո գործող իշխանությունները բազմիցս մեղադրել են Ռուսաստանին, Հայաստանի վճարած գումարների դիմաց սպառազինությունը Հայաստանին չփոխանցելու համար, ավելին, ընդհուպ ամենաբարձր մակարդակով, այդ թվում Նիկոլ Փաշինյանի բերանով հայտարարել, թե Հայաստանը գումարները փոխանցել է, սակայն Ռուսաստանը հրաժարվում է զենք մատակարարել։ Խոսքը, նշենք, պատերազմից հետո կնքված պայմանագրերի մասին է, որտեղ Հայաստանը հերթական անգամ, կոպիտ ասած, սարքել էր իր գլխին։ Պայմանագրեր էր կնքել ռուսաստանյան ընկերությունների հետ, սակայն պարտավորվել ինքը զենքը տեղափոխել Հայաստան, այլ ոչ արտադրող ընկերությունները, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, և տևական ժամանակ Ռուսաստանը՝ կապված Հայաստանի հարևան Վրաստանի և այլ երկրների դիրքորոշումների հետ, չէր կարողանում զենքն առաքել Հայաստան։
Ըստ երևույթին խնդիրները կարողացել են կարգավորել։ Թե ի՞նչ սպառազինություն է Ռուսաստանը փոխանցել Հայաստանին, չի հաղորդվում, համենայնդեպս Հայաստանի ռազմական գերատեսչությունը դժգոհություններ չունի, բայց միևնույն ժամանակ մնալու է երկու երկրների հարաբերություններում առկա նստվածքը, որը լուրջ խնդիրներ է շարունակում հարուցել։
Մանե Նասիբյան