Լիտվան իր զինվորականներին արգելել է անձնական նպատակներով մեկնել Բելառուս, Ռուսաստան և Չինաստան
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լիտվան արգելել է իր զինվորականներին անձնական նպատակներով մեկնել Բելառուս, Ռուսաստան և Չինաստան՝ նրանց հավաքագրման մտավախության պատճառով: Հանրապետության կառավարությունն իր ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշել է, որ այդ երկրները վտանգ են ներկայացնում Լիտվայի և նրա քաղաքացիների անվտանգության համար։
Ինչպես նշում է balticvoice.ru-ն, այս մասին ասված է Լիտվայի կառավարության որոշման նախագծում։
Այս երկրների հետախուզական ծառայությունները տեղեկություններ են հավաքում Լիտվայի քաղաքացիների մասին, որոնք հասանելիություն ունեն գաղտնի տեղեկատվությանը և փորձում են գտնել նրանց թույլ կողմերը իրենց տարածքում հավաքագրման համար:
Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության հետախուզական ծառայությունները Լիտվայի քաղաքացիների ժամանման դեպքում հարցաքննություններ և սադրանքներ են իրականացնում։ Ճանապարհորդությունը կարող է թույլատրվել որոշ բացառիկ դեպքերում, օրինակ՝ մերձավոր ազգականների մահը: