Խմել լավագույնը. «Նալբանդյան» օղիների շռնդալից հաղթանակը
АналитикаԱռևտրի կենտրոններից մեկում վերջերս տարօրինակ եռուզեռ էր։ Բազմաթիվ ալկոհոլային խմիչքների շարքում մի քանի շիշ միևնույն օղուց էին գնում տարբեր մարդիկ՝ պատկառելի, հետաքրքիր, տարիքով. երևում էր, որ հասկանում են՝ ինչ են գնում։ Հարցրի, թե ո՞րն է այդ օղին, որ գնում են Ամանորի համար։ Պարզվեց, «Նալբանդյան» օղին է, շատ էին գովում և փորձելուց հետո, կարելի է ասել, որ այս օղին հրաշալի խմիչք է։ Ի վերջո, ուսումնասիրելով շուկան եկանք հետաքրքիր եզրակացության, որ ոլորտում համեմատաբար նորեկ «Նալբանդյան» բրենդը կարճ ժամանակամիջոցում «էլիտար», կամ «պրեմիում» դասի ալկոհոլային խմիչքների սեգմենտում դարձել է ամենաշատ պահանջարկ ունեցողը, ընդ որում այս օղիներն ամենևին էլ էժան չեն։
Գործարար Նարեկ Նալբանդյանի հիմնած ընկերությունը շռնդալից մուտք էր գործել ալկոհոլային խմիչքների շուկա, շատ արագ արժանացել գնահատողների և որակյալ ալկոհոլ սիրողների ուշադրությանը։ Անցած տարի «International Quality mark Dubai 2023» մրցանակաբաշխությանը, «Նալբանդյան» օղին արժանացել է գրան պրիի։
Մասնագետները նշում էին, որ օղին այնքան մեծ հաջողություն է վայելում, որ շուկայում հայտնվել են «By Nalbandyan» օղիների կեղծ տարբերակները։ Հայաստանում, ինչպես աշխարհի ցանկացած երկերում կեղծում են լավը, լավագույնը, փորձում այդ կերպ ազդել նաև իրական բրենդի հեղինակության վրա, մինչդեռ օրիգինալ «Նալբանդյան» օղիները կարելի է տարբերակել հատուկ հոլոգրաֆիկ նշանով, եզակի տպագրությամբ, հատուկ կոդավորումով, իսկ խմելուց պետք է խմել որակյալը՝ առողջական խնդիրներ չունենալու համար։
Մանե Սարիբեկյան