Պարեկները գիշերային ծառայության ընթացքում զենք-զինամթերք են հայտնաբերել
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 25-ին, ժամը 4.30-ին, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Արամի և Տերյան փողոցների խաչմերուկում, զենք-զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 20 և 23 տարեկան երկու երիտասարդի՝ վերջինիս վարած «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայով հանդերձ:
Մեքենայի բեռնախցիկի տեսանելի հատվածում առկա էր 23-ամյա վարորդի «ԱԿՍ-366» մոդելի հրազենը, իսկ 20-ամյա ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով:
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Էջմիածին քաղաքի բնակիչ երիտասարդները ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին: