ՌԴ-ն համաշխարհային ֆինանսական համակարգում ԱՄՆ-ի գերիշխանությունը խաթարելու ուղղությամբ չի աշխատում. Պեսկով
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը չի աշխատում համաշխարհային ֆինանսական համակարգում ԱՄՆ-ի գերիշխանությունը խաթարելու ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ The Washington Post-ին տված մեկնաբանությունում։
«ՌԴ քայլերն ուղղված են այլընտրանքների ստեղծմանը»,- ասել է Պեսկովը։
Դմիտրի Պեսկովը նաև նշել է, որ «հավաքական Արևմուտքի» ձեռնարկած գործողությունները խարխլում են վստահությունը՝ առանց Մոսկվայի կողմից որևէ միջամտության:
«ՌԴ-ն ուշադիր հետևում է իրավիճակին և տնտեսական նոր համակարգ է կառուցում, քանի որ նախորդ համակարգը, պարզվեց, որ անվստահելի է, կեղծ և վտանգավոր»,- հավելել է Պեսկովը։