«Մանթաշյանց» բիզնես ակումբը 5 տարեկան է. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մանթաշյանց» բիզնես ակումբի 5-ամյակին նվիրված միջոցառումը հունվարի 27-ին Ծաղկաձորում միավորել էր ավելի քան 300 գործարարի՝ աշխարհի 10 քաղաքներից: Մեկ ամբողջ օր աշխարհի հայ գործարար ներուժը հնարավորություն ունեցավ դառնալ գլոբալ նեթվորքի մի մաս։ Խոսելով «Մանթաշյանցի» անցած ուղու մասին՝ ակումբի համահիմնադիր-նախագահ Վահրամ Միրաքյանը նշում է, որ վերջին հինգ տարվա ընթացքում ակումբը վերածվել է ունիկալ կառույցի, և սա դեռ միայն սկիզբն է: «Այս բիզնես հավաքին ներկա են գործարարներ աշխարհի 10 քաղաքներից՝ Համբուրգից սկսած մինչև Ռոստով:
Հայաստանում նման թվով գործարարներ այլ դեպքերում չեն հավաքվում, իսկ մեր թիմի համար դա առօրյա պրոցես է, 3 ամիսը մեկ հավաքվում ենք: Կամ կառույցի ներսի մարդիկ գործարար կապեր կարող են հաստատել 14 քաղաքների բիզնես համայնքների հետ: Ուրիշ ո՞ր կառույցն ունի 14 քաղաքում գործարար ներկայացուցիչներ: Նույնիսկ Հայաստանի դեսպանատների առևտրի գծով կցորդներն ավելի քիչ են: Կամ՝ տարին 1000+ միջոցառումներ գործարարների համար. սրանք փաստեր են, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են, որ մենք վերածվել ենք ունիկալ կառույցի»: Բիզնես ակումբի 5 ամյակին նվիրված միջոցառման ֆորմալ հատվածում ակումբականներին ներկայացվեցին այս տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումները և ապագայի ամբիցիոզ նպատակների ճանապարհային քարտեզը։
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, որը ներկայացրեց պետական ոլորտում սպասվող ծրագրերն ու հնարավոր համագործակցությունների մանրամասները, որոնք կարող են նպաստել մակրոտնտեսական ցուցանիշների աճին։ Հանդիպումը կայացավ հարց-պատասխան ֆորմատով։ Ակումբականները բարձրացրեցին իրենց հուզող հարցերն ու խնդիրները, որոնք առաջիկայում նախարարի միջնորդությամբ կհասնեն կառավարություն։ «Մանթաշյանց» բիզնես ակումբն իր գլխավոր նպատակներից է համարում նաև պետություն-մասնավոր հատված կապը, որն իր հերթին պետք է օգնի գործարարին իր խոսքն ու ազդեցությունն ունենալ մի շարք որոշումների կայացման գործում։ Օրը նշանավորվեց նոր համագործակցություններով և նոր պրոդուկտների ներկայացմամբ։
2019 թ. հունվարի 26-ին Վահրամ Միրաքյանը և 12 խոշոր գործարարներ հիմնադրեցին «Մանթաշյանց» բիզնես ակումբը։ 5 տարվա ընթացքում, հիմքում ունենալով ամբիցիոզ նպատակներ, միությանը հաջողվեց նվաճել ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի 14 քաղաքների գործարար ներուժը։ Այսօր «Մանթաշյանցը» վերածվել է հզոր նեթվորք կենտրոնի, որն ապահովում է կապը ոչ միայն գործարար աշխարհի, այլև պետական սեկտորի և միջազգային խոշոր կառույցների միջև։ Առաջնորդվելով «Մենք-ն ուժեղ է Ես-ից» կարգախոսով՝ համահայկական ամենամեծ բիզնես ցանցը շտապում է նվաճել նոր շուկաներ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում