Կանադան չեղարկել է Թուրքիային զենքի մատակարարման էմբարգո սահմանելու որոշումը
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կանադայի կառավարությունը վերացրել է պաշտպանական արդյունաբերության ընկերությունների նկատմամբ՝ Թուրքիային զենքի մատակարարման սահմանափակումները: Դրանք կիրառվել էին 2020 թվականին՝ կանադական տեխնոլոգիաները Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմում թուրքական անօդաչու թռչող սարքերում օգտագործելու պատճառով։
Էմբարգոն չեղարկելու որոշումն ընդունվել է, երբ Թուրքիան հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը:
Նշվում է, որ որտահանման վերսկսման մասին համաձայնագրի շրջանակում Թուրքիան հստակ ցույց կտա, թե արդյոք ապրանքները վերաարտահանվելո՞ւ են կամ փոխանցվելու են ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկիր, բացառությամբ՝ Ուկրաինայի, և ինչ ձևով է ապրանքը վերաարտահանվելու: