ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՓԵՏՐՎԱՐԻ). Տպագրվել են առաջին ճամփորդական ուղեցույցները. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Իռլանդիա՝ Սուրբ Բրիգիտտայի օր, Ալժիր՝ էվակուացիայի օր, ԱՄՆ՝ Ազատության ազգային օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1868– ծնվել է հայ դաշնակցական քաղաքական գործիչ, Անդրկովկասյան Սեյմի անդամ, Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին։
1888- վախճանվել է նշանավոր վիպասան, հրապարակախոս Ծերենցը։
1893- բացվել է Երևանի քաղաքային հիվանդանոցը:
1916-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գրավել են Մուշը, Բիթլիսը և Մամախաթունը:
1921- հիմնադրվել է Հայաստանի առաջին նկարչական դպրոցը՝ Երևանի գեղարվեստի ուսումնարանը (1938 թվականից՝ Թերլեմեզյանի անվան): -ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն Հայհեղկոմից պահանջել է պայքար ծավալել Դաշնակցություն կուսակցությունը Հայաստանում վերացնելու ուղղությամբ, որի արդյունքում ձերբակալվել են հայտնի գործիչներ Համազասպ Օհանջանյանը, Հովհաննես Քաջազնունին, Նիկոլ Աղբալ յանը, Ռուբեն Դարբինյանը, Համազասպը (Սրվանձտյան) և ուրիշներ։
1935-ստեղծվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Անդրկովկասի մասնաճյուղը, որը հետո անվանվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղ։
1944– վախճանվել է ճարտարապետ Ֆրեյդուն Աղալյանը։
1996 - վախճանվել է նկարիչ Սուրեն Ազիզյանը։
2001- գիշերը ձկների զանգվածային թունավորում է տեղի ունեցել Դեբեդ գետում, առավոտյան մարդիկ գետից հարյուրավոր անշնչացած ձկներ են հավաքել:
2008 - տեղի է ունեցել Ազգային մրցունակության խորհրդի առաջին նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը:
2013 - վախճանվել է հայազգի խորհրդային բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը։
2018- գործադիրը հաստատել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվել է, որ կառավարության նիստերը պետք է դառնան դռնփակ:
2020- կառավարությունն արտահերթ որոշմամբ վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ավելացրել է նոր կորոնավիրուսային վարակը:
2022- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները կասեցվել են:
ԱՇԽԱՐՀ
481 -Կարթագենում վանդալների թագավոր Հուներիհը կազմակերպել է երկխոսություն կաթոլիկ և արիանական եպիսկոպոսների միջև։
525 -վախճանվել է Իռլանդիայի հովանավոր սուրբ Բրիգիտտա Իռլանդացին։
1327 -Անգլիայում թագադրվել է անչափահաս Էդուարդ 3-րդը, որի արդյունքում թագավորությունում իրական իշխանությունը կենտրոնացել է նրա մոր՝ Իզաբելլա Ֆրանսիացու և նրա սիրեկան Ռոջեր Մարտիմերի ձեռքերում։
1411– ավարտվել է պատմության մեջ «Մեծ պատերազմ» անվանումը ստացած պատերազմը Լիտվայի մեծ իշխանության և Լեհական թագավորության միջև։
1587 -Անգլիայի թագուհի Ելիզավետա 1-ինը ստորագրել է Մարի Ստյուարտի մահվան դատավճիռը։
1709 -Խաղաղ օվկիանոսի անմարդաբնակ Խուան Ֆերնանդես արշիպելագում գտնվել է Ռոբինզոն Կրուզոյի նախակերպար դարձած նավաստի Ալեքսանդր Սելկիրկը։
1796 -Վերին Կանադայի մայրաքաղաքը Նյուարկից տեղափոխվել է Յորք։
1814-հրատարակվել է Բայրոնի «Կորսարը», և նույն օրը վաճառվել է դրա 10 000 օրինակ։
1893-Թոմաս Էդիսոնը բացել է աշխարհում առաջին կինոնկարահանման տաղավարը, որն անվանվել է «Սև Մարիա»։
1896 – կայացել է իտալացի երգահան Ջակոմո Պուչինիի ամենանշանավոր օպերաներից մեկի՝ «Բոհեմի» առաջնախաղը։
1901– ծնվել է 1930-40 թվականներին Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը՝ ամերիկացի դերասան Կլարկ Գեյբլը, որն ստացել է «Հոլիվուդի արքա» մականունը։
1920 - ծնվել է ծագումով ֆրանսիացի չին նկարիչ Ցզյաո Վու-Կինը։
1924 -Մեծ Բրիտանիան պաշտոնապես ճանաչել է ԽՍՀՄ-ը։
1926 - ծնվել է ամերիկացի լուսանկարչուհի Վիվիան Մեյերը։
1930-ԽՍՀՄ-ում սկսվել է գյուղացիական տնտեսությունների մասսայական կոլեկտիվացումը և կուլակաթափությունը։
1940 -Խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը սկսել են հարձակում Կումո լճի շրջանում գտնվող Կարելական պարանոցում։
1945– վախճանվել է հոլանդացի փիլիսոփա, պատմաբան, մշակույթի տեսաբան Յոհան Հայզինգանը։
1949- RCA ընկերությունը թողարկել է առաջին՝ 45 պտույտ/րոպե արագությամբ վինիլային սկավառակը։
1958- ԱՄՆ-ը տիեզերք է արձակել առաջին ամերիկյան արհեստական արբանյակը։
1971 -ԱՄՆ-ում կայացած հետազոտությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր երրորդ ուսանող ծխել է մարիխուանա։
1979 -15 տարվա արտաքսումից հետո Իրան է վերադարձել այաթոլլա Հոմեյնին։
2003– վայրէջքի ժամանակ պայթել է ՆԱՍԱ-ի կողմից ստեղծված առաջին Սփեյս Շաթլ «Կոլումբիան», զոհվել են անձնակազմի անդամ բոլոր 7 աստղագնացները, որոնց թվում է եղել նաև առաջին հրեա աստղագնաց Իլին Ռամոն։
2008– «Վիքիճամփորդություն» ուղեցույցնախագծի հիման վրա տպագրվել են առաջին ճամփորդական ուղեցույցները։
2012– Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքի մարզադաշտում ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է 70-ից ավելի մարդ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում