Կիմ Չեն Ընը սպառնացել է անհրաժեշտության դեպքում օկուպացնել Հրվ. Կորեան
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան Հարավային Կորեան համարում է իր մշտական գլխավոր թշնամին։ Նա խոստացել է, որ ԿԺԴՀ-ն կօկուպացնի հարևան հանրապետության տարածքը, եթե ի հայտ գան արտակարգ հանգամանքներ՝ սեփական անվտանգությունը պաշտպանելու համատեքստում։
«Հարավային Կորեայի խամաճիկներին որպես մեր երկրի ամենավնասակար և մշտական գլխավոր թշնամի ճանաչելը և արտակարգ իրավիճակների դեպքում նրանց տարածքն օկուպացնելու որոշումը՝ որպես ազգային քաղաքականություն, ողջամիտ միջոց է ապագայում մեր երկրի հավերժական անվտանգության, խաղաղության և կայունության համար», - ասել է Կիմ Չեն Ընը Կորեայի ժողովրդական բանակի հիմնադրման 76-րդ տարեդարձի կապակցությամբ:
Նրա խոսքերը մեջբերել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։
Անցյալ տարի Կիմ Չեն Ընն ասել էր, որ Կորեայի Աշխատավորական կուսակցությունն այլևս չի հավատում Կորեական թերակղզու խաղաղ միավորմանը։ Նա ասել էր, որ ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան դարձել են միմյանց նկատմամբ թշնամական պետություններ։ Հունվարին Կիմ Չեն Ընն առաջարկել էր սահմանադրորեն ապահովել Հարավային Կորեայի՝ որպես գլխավոր թշնամու կարգավիճակը և կոչ արեց հրաժարվել հարավկորեացիների համար «հայրենակիցներ» տերմինից։