Ինչպե՞ս նշել սիրո տոները․ խորհուրդներ Idram-ից և IDBank-ից
ОбществоՀաշված օրեր են մնացել փետրվարյան սիրո տոներին։ Անկախ նրանից՝ Տեառնընդառաջը տոնողների խմբից եք, թե Վալենտինի, միևնույն է պետք է նախապես մտածել, թե որտեղ եք նշելու։ Կարծում ենք՝ արդեն ձանձրացել եք դասական սրճարան-ռեստորաններում զուտ սնվելով, «մի բաժակ բան» խմելով տոնելու տարբերակից։ Հենց այդ պատճառով Idram-ն ու IDBank-ը մի տեղում են հավաքել ամենատարբերվող ու յուրահատուկ գաղափարները, որպեսզի 2024-ի ձեր սիրո տոներն անմոռանալի դառնան։
Անկախ նրանից՝ որքան ժամանակ եք միասին, առաջին հանդիպման ու սիրո խոստովանության վայրը միշտ հաճելի հիշողություններ է արթնացնում։ Կարող եք վերադառնալ այդ վայր, իսկ եթե հնարավոր է՝ այդտեղ նաև յուրահատուկ ընթրիք կազմակերպել, գերազանց կստացվի․ գուցե դա զբոսավայր էր կամ տեսարժան վայրերից մեկը։ Եթե տարածքն, այնուամենայնիվ, հարմար չէ ճաշկերույթ ու ռոմանտիկ երեկո կազմակերպելու համար, ապա կարող եք պարզապես զբոսնել տարածքով՝ հիշելով երկուսիդ համար թանկ օրը։
Հաճախ թերագնահատված է զույգով սպա պրոցեդուրաների այցելելը։ Ի՞նչ կասեք․ երկուսով լիարժեք վայելել բուժական կամ լիցքաթափող մերսումը կամ այցելել որևէ ջրային պրոցեդուրայի․․․ որակյալ ժամանցն ապահովված է։
Եթե երկուսդ էլ ակտիվ հանգստի սիրահար եք, ապա հիմա ամենալավ ժամանակն է, երբ կարելի է վայելել ձմեռային սպորտաձևերը՝ համատեղելով ժամանցն ու առողջ ապրելակերպը։ Դահուկավազք կամ սնոուբորդ լինի, թե գեղասահք՝ հրաշալի ժամանակ կանցկացնեք ձմեռվա հեքիաթային միջավայրում, դե իսկ տաք շոկոլադը միշտ կա՝ տաքանալու ու ուժերը վերականգնելու համար։ Այս կերպով անցկացված Տրնդեզն ու Վալենտինը հաստատ երբեք չեք մոռանա, վստահեցնում ենք։
Ակտիվ ժամանցի հրաշալի տարբերակ կլինեն նաև խաղային սրահներն ու խաղահրապարակները՝ անթիվ ատրակցիոններով ու խաղային սարքերով։ Ո՞վ է ասել, որ խաղերը տարիքային սահմանափակում ունեն․ սիրո տոնն առօրյա հոգսերից կտրվելու ու խաղի մեջ մտնելու ամենալավ պահն է, ուրեմն էլ մի՛ հապաղեք ու պլանավորեք Ձեր օրը նախապես։
Եթե կոմֆորտ զոնան լքել ամենևին չեք ցանկանում, ապա հիշեցնում ենք, որ տանը նշելու գաղափարը ոչ ոք չի չեղարկել։ Պարզապես պատվիրում եք երկուսիդ սիրելի ուտեստներն ու աղանդերը, նախընտրելի խմիչքը և վայելում մտերմիկ երեկոն։
Եթե բյուջե պլանավորելն, ամեն դեպքում, ոչ մի կերպ ձեր մասին չէ, բայց չեք էլ ուզում բաց թողնել սիրո տոները, ապա, ինչպես միշտ, այս անգամ ևս օգնության կհասնի Rocket Line սահմանաչափը, որով կարող եք վճարել ամենուր, ուր կա Իդրամով վճարելու հնարավորություն։ Այս ամենին գումարած՝ Rocket Line 0%-ով կարող եք վճարել ավելի քան 8000 վաճառակետերում՝ օգտվելով մի շարք ծառայություններից, խանութ-սրահներից, սննդի կետերից և ոչ միայն՝ վճարելով գումարը հետո՝ առանց տոկոսի։
Գաղափարները տվեցինք, Rocket Line-ի մասին հիշեցրինք, մնում է մաղթել ձեզ բարի ժամանց․․․ Եվ հիշեք, որ ամենալավ տոներն այն օրերն են, երբ միասին եք, անկախ նրանից՝ որտեղ կլինեք և որքան գումար կհատկացնեք։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ