Պատմության այս օրը (15 փետրվարի). ԽՍՀՄ-ը պաշտոնապես հայտարարել է, որ իր բոլոր զորքերը դուրս է բերել Աֆղանստանից. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Քաղցկեղով հիվանդ երեխաների համաշխարհային օր, Կանադա՝ Կանադայի դրոշի օր, Աֆղանստան՝ Ազատագրման օր, Վանատու՝ Ջոն Ֆրումի օր, Ռուսաստան, Բելառուս՝ Ինտերնացիոնալիստ զինվորների օր, Սերբիա՝ Ազգի օր, Սինգապուր՝ Համընդհանուր պաշտպանության օր, ԱՄՆ՝ Սյուզեն Էնտոնիի հիշատակի օր, Ուկրաինա՝ Այլ պետություններում ռազմական գործողությունների մասնակիցների փառքի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
590 - Պարսկաստանում թագադրվել է Հայաստանի արքա Խոսրով 2-րդը։
1885 - ծնվել է բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակը։
1902 - ծնվել է գրող Հմայակ Սիրասը։
1909– ծնվել է գրականագետ Արֆո Պետրոսյանը:
1929 - ծնվել է նկարիչ Սպարտակ Սաֆյանը։
1940 - ծնվել է թարգմանչուհի Անահիտ Բայանդուրը։
1994 –Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ծանր մարտերից հետո ռազմաճակատի հյուսիսային տեղամասում, այդ թվում` Օմարի լեռնանցքում և Քարվաճառի ողջ շրջանում հաստատվել է հայերի լիակատար վերահսկողություն, իսկ այդ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը կորցրել է մոտ 4000 զինվոր։
2001-սկսվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում տեղի ունեցած ոճրագործության դատաքննությունը:
2002-հրատարակվել են 2001 թվականի հոկտեմբերի 10-19-ին Հայաստանում անցկացված մարդահամարի նախնական արդյունքները, որոնց համաձայն, երկրի բնակիչների թիվը կազմել է մոտ երեք միլիոն մարդ:
2007- Համաշխարհային բանկը 2 մլն դոլարի դրամաշնորհ է հատկացրել Հայաստանում թռչնագրիպի դեմ պայքարին:
2010- սպանության սպառնալիքի կասկածանքով բերման ենթարկվելուց 72 ժամ անց ոստիկանության Էրեբունիի բաժնից ազատ է արձակվել «Սիլ» կոնցեռնի համասեփականատեր Սարիբեկ Սուքիասյանը։
2017- Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում որոշվել է, որ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը։
2019-Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են միջպետական երկաթուղին՝ պահանջելով շահագործել Ալավերդու գործարանն ու Թեղուտի հանքավայրը։
2020- Արայիկ Հարությունյանն առաջադրվել է որպես Արցախի նախագահի թեկնածու:
ԱՇԽԱՐՀ
438 -պաշտոնապես ընդունվել է Ֆեոդոսիայի օրենսգիրքը, որը Հռոմեական Կայսրության օրենքների առաջին պաշտոնական հավաքածուն է։
1564 – ծնվել է իտալացի աստղագետ, ֆիզիկոս Գալիլեո Գալիլեյը։
1748– ծնվել է անգլիացի նշանավոր սոցիոլոգ, իրավաբան Ջերեմի Բենթամը:
1763 - Լայպցիգից ոչ հեռու գտնվող սաքսոնական որսորդական դղյակ Գուբերսբուրգում կնքվել է խաղաղության պայմանագիր Պրուսիայի, Ավստրիայի և Սաքսոնիայի միջև, որով վերջ է դրվել Յոթամյա պատերազմին։
1781– վախճանվել է գերմանական դասական գրականության հիմնադիրներից մեկը՝ պոետ, թատերգակ, արվեստի տեսաբան և գրաքննադատ-լուսավորիչ Գոտհոլդ Լեսսինգը։
1786 -Ուիլ յամ Գերշելը հայտնագործել է «Կատվի աչք» աստղային միգամածությունը Վիշապի համաստեղության մեջ. դա առաջին միգամածությունն է, որի սպեկտրը հետազոտվել է։
1794– Ֆրանսիան ընդունել է իր պետական դրոշը:
1857 - վախճանվել է ռուս կոմպոզիտոր Միխայիլ Գլինկան։
1897 - Ֆերդինանդ Բրաունը հրապարակել է օսցիոլոգրաֆի սխեման։
1909 - Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում թատրոնի շենքի հրդեհի զոհ է դարձել 250 մարդ։
1922- Հաագայում կայացել է Միջազգային դատարանի առաջին նիստը։
1923 - Հունաստանը դարձել է Գրիգորյան օրացույցն ընդունած վերջին երկիրը Եվրոպայում։
1932 –կայացել է 3-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի փակումը Լեյք Փլեսիդում (ԱՄՆ)։
1934– ծնվել է շվեյցարացի գիտնական, ինֆորմատիկայի նշանավոր մասնագետ, Pascal, Modula և Oberon ծրագրավորման լեզուների հեղինակներից մեկը՝ Նիկլաուս Վիրտը:
1939 - վախճանվել է ռուս նկարիչ Կուզմա Պետրով-Վոդկինը։
1961– ԱՄՆ-ից Բելգիա թռչող Sabena ընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել, զոհվել է 72 մարդ, որոնց մեջ են եղել նաև ԱՄՆ-ի ձևավոր չմշկասահքի հավաքականի անդամները:
1965 - հաստատվել է Կանադայի դրոշը։
1965– վախճանվել է ամերիկացի ջազ երգիչ և դաշնակահար, դերասան Նաթ Քինգ Քոլը:
1976 –տեղի է ունեցել 12-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի փակումը Ինսբրուքում (Ավստրիա)։
1988 - վախճանվել է ամերիկացի ֆիզիկոս, Նոբել յան մրցանակակիր Ռիչարդ Ֆեյնմանը։
1989 – ԽՍՀՄ-ը պաշտոնապես հայտարարել է, որ իր բոլոր զորքերը դուրս է բերել Աֆղանստանից։
2011– Լիբիայում քաղաքացիական պատերազմ է սկսվել:
2013 -Չել յաբինսկի շրջակայքում պայթել է մետեորիտ, որը մթնոլորտում արգելակման պատճառով հիմնականում քայքայվել է։ Նախնականտվյալներով, մետեորիտի քաշը մինչև մթնոլորտի շերտեր հասնելը կազմել է 10-ից 100 տոննա։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում