Ռուսաստանը երբեք չի տարանջատել Ուսաստանն ու Ուկրաինան, ռուսներին և ուկրաինացիներին. Պուտին
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի տարանջատել Ուսաստանն ու Ուկրաինան, ռուսներին և ուկրաինացիներին և նրանց համարել է մեկ ժողովուրդ, գրում է kommersant.ru-ն:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ պատմականորեն այնպես է եղել, որ Ուկրաինայում ապրող մարդկանց ճնշող մեծամասնությունը, ինչպես նաև Ռուսաստանում բացարձակ մեծամասնությունը միշտ հավատացել է, որ դրանք իրականում նույն բանն են։
«Մենք երբեք տարբերություն չենք դրել ռուսների և ուկրաինացիների միջև, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»,- ասել է պետության ղեկավարը Եկատերինբուրգում «Ուրալվագոնզավոդի» աշխատակիցների հետ զրույցում:
Պուտինի խոսքով՝ այս մոտեցումը կիսում է ՌԴ քաղաքացիների մեծ մասը։ Նա հավելել է, որ ծայրահեղ ազգայնականության և նացիզմի ցանկացած դրսևորման դեմ պետք է պայքարել։
Նա նշել է, որ Հայրենական մեծ պատերազմից հետո «Հիտլերի հետ համագործակցող նացիստական տարրերը» Ուկրաինայից տեղափոխվել են ԱՄՆ և Կանադա։
«Եվ մեր թշնամին նրանց վրա խաղադրույք կատարեց»,- ասել է ՌԴ նախագահը։
Նրա խոսքով, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ուկրաինայում իշխանության են եկել մարդիկ, որոնք հարում են հակառուսական տրամադրություններին։
Լրագրող Թակեր Կառլսոնին տված հարցազրույցում Վլադիմիր Պուտինն ասել էր, որ «ուկրաինացի» բառը նշանակում է մարդ, ով ապրում է նահանգի ծայրամասերում։ Ուկրաինացիները, նրա խոսքով, կոնկրետ էթնիկ խումբ չէին ներկայացնում: