Իրանում ներկայացրել են հակահրթիռային և հակաօդային պաշտպանության նոր համակարգերը
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացրել է «Արման» հակահրթիռային պաշտպանության և «Ազարախշ» հակաօդային պաշտպանության համակարգերը:
Տեղեկությունը հայտնում է Tasnim գործակալությունը։
«Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Աշտիանիի մասնակցությամբ տեղի է ունեցել «Արման» հակահրթիռային պաշտպանության համակարգի և փոքր բարձրության «Ազարախշ» հակաօդային պաշտպանության համակարգի շնորհանդեսը», - նշված է հաղորդագրության մեջ:
ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ «Ազարախշ» ՀՕՊ համակարգը փոքր հեռահարության և բարձրության համակարգ է, որը թիրախի հայտնաբերման և որսալու համար միաժամանակ օգտագործում է ռադիոտեղորոշիչ և էլեկտրաօպտիկական համակարգեր, իսկ դրա հրթիռներում ինքնագնաց ջերմային գլխիկներ են օգտագործում:
«Արման» հակահրթիռային պաշտպանության համակարգը ներկայացված է երկու տարբերակով՝ պասիվ և ակտիվ ռադիոլոկացիոն բաղադրիչով։
«Ազարախշ» համակարգը կարող է տեղադրվել տարբեր տեսակի մեքենաների վրա և օգտագործվել օրվա ինչպես լուսավոր, այնպես էլ մութ ժամերին գործողություններ կատարելիս: Այն ունի առաջադեմ 3D ռադիոտեղորոշիչ համակարգ, օպտիկական որոնիչ և կատարելագործված մանևրող ինքնակառավարող գլխիկ։