ՀՀ-ի խնդրանքով Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի խնդրանքով ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալիին Մոսկվայում ձերբակալելու մասին տեղեկությունը։ Այդ մասին գրում են տեղի լրատվամիջոցները։
«Հարցը Ռուսաստանում մեր դեսպանատան հսկողության տակ է։ Քաղաքացուն ցուցաբերվում է համապատասխան հյուպատոսական և իրավաբանական օգնություն։ Լրացուցիչ տեղեկությունների առկայության դեպքում կհաղորդվի»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Տեղեկությունը մեկնաբանել է նաև Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն.
«Քամիլ Զեյնալին ձերբակալվել է երեկ երեկոյան։ Նրա ձերբակալման իրական պատճառները մեզ հայտնի չեն։ Այդ ամենի վերաբերյալ Քամիլը հայտարարություններ ունի, շուտով պարզ կդառնա, թե ինչու են նրան ձերբակալել։ Նրա համար փաստաբան ենք վարձել»։
Թե ո՞րն է մարզչի ձերբակալման պատճառը և արդյո՞ք ճիշտ են Բաքվի պնդումները, որ ադրբեջանցուն իսկապես ձերբակալել են հայկական կողմի խնդրանքով՝ առայժմ հայտնի չէ։
ՀԳ․ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն էլ իր տելեգրամյան ալիքում գրել է․
«Կան նաև տվյալներ, որ վերջինս ներգրավված է եղել Մոսկվայում կազմակերպված հայ-ադրբեջանական բախումներում, դեռ 2020 թվականի հուլիսին։ Նա նշել էր, որ հրահանգը եկել է հենց Ալիևից։
«Եղբայրնե՛ր, հայի արյուն թափեք, ձեզ Ադրբեջան կուղարկեն ինչ էլ լինի։ Դուք կվերադառնաք որպես տղամարդ: Լսո՞ւմ ես, եղբայր, կան տղամարդ տղերք, որոնք հայի գլուխները կտրում են, մեր նախագահը մեզ հետ է»,- նշել է Զեյնալիին իր տարածած տեսանյութերից մեկում։
Դեպքերի հետագա զարգացումը ցույց կտա, թե ինչ պատրվակով են նրան բռնել»։
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live