162 դպրոցում կոտրել են աշակերտուհու ոտքը
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենք տեղեկացանք, որ օրերս Երևանի Սիամանթոյի անվան 162 հիմնական դպրոցում միջադեպ է տեղի ունեցել: Դպրոցի միջանցքում աշակերտներից մեկը կոտրել է նույն դպրոցի աշակերտուհիներից մեկի ոտքը: Մեզ պատմեցին, որ այս դպրոցում վերահսկողությունը բավականին թույլ է: Գրեթե ամեն ամիս դպրոցում տարատեսակ միջադեպեր են տեղի ունենում, բարձր դասարանի տղաները «բազարներ» են անում դպրոցի հետևում, հաշիվներ են պարզում, բանը հասնում է նրան, որ անգամ ոստիկաններն են միջամտում:
Չնայած այս ամենին, դպրոցի տնօրեն Լիլյա Պողոսյանը «Հրապարակի» հետ զրույցում պնդեց, որ տեղի ունեցած միջադեպը պատահականության արդյունք է. «Դասամիջոց է եղել, բարձր դասարանի աղջիկը կանգնած է եղել, 5-րդ դասարանի մյուս աշակերտը վազել է, հավանաբար աղջիկը լավ կանգնած չի եղել, թե ինչ, ընդամենը կպել է աղջկան ու աղջկա ծունկը դուրս է ընկել: Տեղեկացրել են ոստիկաններին, ոստիկանները, կարծում եմ, ծնողների հետ հանդիպում կկազմակերպեն և պատճառները կպարզեն: Այդ պահին դպրոցում կանգնած են եղել բոլոր ուսուցիչները, կանգնած ենք եղել բոլորս: Աղջիկը, ով վնասվածք է ստացել, մի փոքր առողջական խնդիրներ ունի` ոսկորների զարգացման հետ կապված, հնարավոր է՝ ամուր կանգնած չի եղել, կամ անսպասելիությունից է վայր ընկել»,- նշեց նա: