ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՓԵՏՐՎԱՐԻ). Փակվել են հանրապետական նշանակության գրեթե բոլոր ճանապարհները. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Հանցագործությունների զոհերի աջակցության համաշխարհային օր, Հայաստան՝ Վարդանանց տոն, Եգիպտոս՝ Միասնության օր, Հնդկաստան՝ Մայրության օր, Կատար՝ Էմիրի թագադրման օր, Ղրղզստան՝ Կադաստրի աշխատողների օր, Ճապոնիա՝ Կատվի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1909 - ծնվել է խորհրդային բանակի հայ գեներալ-մայոր Տարաս Թուսուզյանը։
1920- Ստեփանակերտում ադրբեջանցի զինվորականների կողմից սկսվել են հայ բնակչության ջարդեր, որի արդյունքում զոհվել է մոտ 400 հայ։
1938– ծնվել է նշանավոր ռեժիսոր-վավերագրող Արտավազդ Փելեշյանը:
1940– ծնվել է քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի 1-3 գումարումների պատգամավոր Արշակ Սադոյանը:
1952– ծնվել է ամերիկահայ տիեզերագնաց-օդաչու, բժշկագիտության դոկտոր, հայազգի առաջին տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը:
1988– Արցախյան ազատամարտի ժամանակ սկսվել է Ասկերան-Ստեփանակերտ ռազմավարական ուղղությամբ աղդամցի ադրբեջանցիների բազմահազարանոց ամբոխի զինված հարձակումը, որն ավարտվել է Բաքվի և Խորհրդային Ադրբեջանի այլ բնակավայրերի հայ բնակչության ջարդով ու բռնի տեղահանության գործողություններով:
2001-տեղացած առատ ձյան պատճառով ձյան ծածկույթի բարձրությունը Ապարանում հասել է մինչև 84 սմ-ի, մյուս տարածաշրջաններում եղել է 30 սմ-ից ավելի: Փակվել են հանրապետական նշանակության գրեթե բոլոր ճանապարհները։
2005-Ադրբեջանի մաքսային ծառայության և տրանսպորտի նախարարության համատեղ ստուգումներից հետո բեռնաթափվել է շուրջ 200 վագոն, որոնք Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան էին տեղափոխում նավթամթերք և վառելիք:
2008- Ազատության հրապարակի ցույցին հայտնված Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, որ ինքը արդեն նախկին դատախազ է:
2014 - վախճանվել է աստղագետ, ֆիզիկոս, գրող, նկարիչ Գրիգոր Գուրզադյանը։
2018- Հոլանդիայի խորհրդարանի Ստորին պալատը քվեների մեծամասնությամբ ընդունել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու երկու օրինագիծ:
ԱՇԽԱՐՀ
1512 –վախճանվել է իսպանացի քարտեզագիր, բնախույզ Ամերիգո Վեսպուչին։
1632 -Գալիլեո Գալիլեյը հրապարակել է իր ամենակարևոր աշխատանքը՝ «Երկխոսություն աշխարհի պտղոմեոսյան և կոպերնիկոսյան երկու կարևորագույն համակարգերի մասին» աշխատությունը, որը կարևոր ազդեցություն է ունեցել աստղագիտության հետագա զարգացման վրա։
1732 - ծնվել է Միացյալ Նահանգների 1-ին նախագահ Ջորջ Վաշինգտոնը։
1788 - ծնվել է գերմանացի փիլիսոփա Արթուր Շոպենհաուերը։
1797 -Առաջին կոալիցիայի պատերազմի ընթացքում տեղի է ունեցել հեղափոխական Ֆրանսիայի Ֆիշգարդյան ներխուժումը Մեծ Բրիտանիայի տարածք, որը անգլիական պատմության մեջ մտել է որպես «վերջին ներխուժում բրիտանական կղզիներ»։
1810 - ծնվել է լեհ դաշնակահար և կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենը։
1819 -Վաշինգտոնում ստորագրվել է Ադամս-Օնիսի պայմանագիրը, համաձայն որի, Ֆլորիդան Իսպանիայից անցել է ԱՄՆին (վաճառվել է 5 միլիոն դոլարով)։
1828- Ֆրիդրիխ Վյոլերը հայտարարել է, որ անօրգանական նյութերից սինթեզել է օրգանական նյութ՝ միզաթթու։
1840 - ծնվել է գերմանացի քաղաքական գործիչ Ավգուստ Բեբելը։
1848 - Փարիզում սկսվել է բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն, որը բերել է Հուլիսյան միապետության անկման։
1875 - վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Ժան Բատիստ Կամիլ Կորոն։
1875 - վախճանվել է շոտլանդացի երկրաբան Չարլզ Լայելը։
1941– վախճանվել է կանադացի ֆիզիոլոգ Ֆրեդերիկ Բանտինգը, որը ինսուլինի հայտնաբերման համար ստացել է Նոբելյան մրցանակ:
1942 - վախճանվել է ավստրիացի գրող Ստեֆան Ցվայգը։
1946 - բժիշկ Զելման Վակսմանը հայտնագործել է ստրեպտոմիցին հակաբիոտիկը։
1958 - կնքվել է պայմանագիր, համաձայն որի, Մեծ Բրիտանիան թույլատրել է իր տարածքում տեղակայել ամերիկյան միջուկային զենք։
1962 - ծնվել է հայտնի ավստալացի բնագետ Սթիվ Իրվինը։
1974 - ծնվել է անգլիացի երգիչ և երաժիշտ, նախկին զինվորական Ջեյմս Բլանտը:
1979 - Սենթ Լյուսիան ստացել է անկախություն Միացյալ Թագավորությունից։
1980 - վախճանվել է ավստրիացի բանաստեղծ, դրամատուրգ Օսկար Կոկոշկան։
2011- թողարկվել է Windows - 7 օպերացիոն համակարգի վերջին տարբերակը:
2014 - Գերագույն ռադայի որոշմամբ Ուկրաինայի 4-րդ նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարվել է սահմանադրական պարտականությունների կատարումից ինքնամեկուսացված։
2020- Պորտուգալիան օրինականացրել է էվթանազիան:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում