ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՓԵՏՐՎԱՐԻ). Սկսվել է Ռուսաստանի «Հատուկ գործողությունը» Ուկրաինայում. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Էստոնիա՝ Անկախության օր, Մեքսիկա՝ Դրոշի օր, Ռումինիա՝ Դրագոբեթեի օր, Իրան՝ Ինժեների օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1931 – վախճանվել է ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանը:
1932 –ծնվել է ֆրանսահայ դաշնակահար, երգահան Միշել Լեգրանը:
1947 –ծնվել է նկարչուհի Սվետլանա Սարգսյանը:
1978 - վախճանվել է ճանաչված գուսան Հավասին (Արմենակ Մարկոսյան), որը հեղինակել է մոտ 3600 աշուղական գործ:
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ֆրանսիայի հետ:
2002-մոտ երկու տասնյակ եզիդներ Հայաստանի նախագահի նստավայրի մոտ բողոքել են, որ իրենց «զրկել են» Կոտայքի մարզի Քաղսի և Լեռնանիստ գյուղերի շրջակա արոտավայրերից:
2008- Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը հրապարակել է փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որոնց, Հայաստանի նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը:
2012- Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանի երկարամյա պատմությունը հանգուցալուծվել է: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նվիրատվության շնորհիվ բնակարանը ձեռք է բերվել և տրվել Գրողների համահայկական հիմնադրամին:
2016- Հայաստանի հանրապետական կուսակցության ու Հայ հեղափոխական դաշնակցության միջև ստորագրվել է քաղաքական համագործակցության մասին համաձայնագիր:
2020- Արցախի պաշտպանության բանակի նոր հրամանատար է նշանակվել Ջալալ Հարությունյանը։
2021- Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով:
2022-Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:
2023-մահացել է լիբանանահայ երգչուհի Լիզա Սվաճյանը:
ԱՇԽԱՐՀ
1466 -Բելգիայի Բրյուգգե քաղաքում տեղի է ունեցել աշխարհում առաջին վիճակախաղը, որի կազմակերպիչն է եղել հայտնի ֆլամանդացի նկարիչ Յան վան Էյկի այրին:
1525 -տեղի է ունեցել Պավիայի ճակատամարտը, Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ 1-ինը գերի է ընկել, որով իսկ ավարտվել է Ֆրանս-իսպանական պատերազմը:
1582 -Հռոմի պապ Գրիգորի 8-րդը հրատարակել է Inter gravissimas բուլլան, որով նորարարացվել է օրացույցը. կատարվել է անցում Գրիգորյան օրացույցին, որն էլ օգտագործվում է ներկայում երկրների մեծ մասում:
1607 - Իտալիայի Մանտուա քաղաքի դուքս Վինչենցո Գոնզագայի արքունիքում կայացել է Կլաուդիո Մոնտեվերդիի «Օրփեոս» օպերայի առաջին ներկայացումը։
1768 -համաձայն Ռուսաստանի և Ռեչ Պոսպոլիտայի միջև կնքված համաձայնագրի, Ռեչ Պոսպոլիտայի տարածքում հավասարեցվել են կաթոլիկների, բողոքականների և ուղղափառների իրավունքները:
1810 –վախճանվել է անգլիացի փիլիսոփա Հենրի Կավենդիշը:
1815 –վախճանվել է ամերիկացի ճարտարագետ, գյուտարար Ռոբերտ Ֆուլտոնը՝ առաջին շոգենավի ստեղծողը:
1852 -ռուս գրող Նիկոլայ Գոգոլը այրել է իր «Մեռած հոգիներ» գրքի երկրորդ հատորը:
1856 –ծնվել է ռուս մաթեմատիկոս Նիկոլայ Լոբաչևսկին:
1881 -Ռուսաստանի և Չինաստանի միջև կնքվել է Իլիական մարզի և Մոնղոլիայի և Արևմտյան Չինաստանի միջև առևտրի մասին Պետերբուրգյան պայմանագիրը:
1902 -Մեծ Բրիտանիայում դոկտոր Լանչեստերը արտոնագրել է սկավառակային արգելակը:
1920 -մյունխենյան Հոֆբրոյհաուզ գարեջրատանը ներկայացվել է Գերմանիայի նացիոնալ սոցիալիստական կուսակցության ծրագիրը:
1938 - Oral-B ընկերությունը վաճառքի է հանել աշխարհում առաջին ատամի խոզանակը, որտեղ բնական մազի փոխարեն օգտագործվել է նեյլոնային թել:
1942 - հրեա փախստականներ տեղափոխող բուլղարական «Ստրումո» նավը խորտակվել է Սև ծովում, զոհվել է 767 մարդ։
1942 - առաջին անգամ եթեր է հեռարձակվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։
1955 - Բաղդադում Իրաքի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրի հիման վրա հետագայում ստեղծվել է CENTO կազմակերպությունը։
1955 - ծնվել է ամերիկացի նշանավոր ճարտարագետ, գործարար, Apple կորպորացիայի հիմնադիր Սթիվ Ջոբսը։
1972 -վթար է տեղի ունեցել խորհրդային К-19 ատոմային սուզանավում:
1973 -ԽՍՀՄ-ում առաջին անգամ եթեր է հեռարձակվել «Անհնարինն ակնհայտ» հեռուստահաղորդումը:
1980 - տեղի է ունեցել 8-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Լեյք Փլեսիդ, ԱՄՆ)։
1991 -Պարսից ծոցի պատերազմի ժամանակ բազմազգ ուժերի բանակը սկսել է ցամաքային գործողությունը Իրաքում և Քուվեյթում:
2022-սկսվել է Ռուսաստանի Հատուկ գործողությունը Ուկրաինայում՝ Ռուս-ուկրաինական պատերազմը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում