Ի՞նչ հստակ գործիքակազմ է կիրառվում, որպեսզի այս խայտառակ թվերի հետ մենք հնարավորություն ունենանք նվազեցման մասով աշխատելու. Թագուհի Թովմասյան
БлогԱյս տարիների ընթացքում շատ են եղել օրենքի տարբեր նախագծեր խաղային գործունեության կարգավորման և ընդհանրապես խաղադրույքների նվազեցման, խաղամոլության դեմ պայքարի մասին, բայց ցուցանիշները հակառակն են։
Պարո՛ն Բադասյան, կխնդրեի ներկայացնել այն բոլոր հնարավոր հիմնավորումները, որոնք վերլուծել եք և կարծում եք, որ որոշակիորեն իրավիճակը կթեթևացնեն։
Ես կներկայացնեմ թվային տվյալներ, թե ինչ դինամիկա է ունեցել Հայաստանում բուքմեյքերական ընկերությունների կողմից ընդունված խաղադրույքների ծավալը։
2017թ-ին խաղադրույքների թիվը եղել է 138․5 միլիարդ դրամ,
2018-ին կրկնապատկվել է 330․6 միլիարդ դրամ,
2019-ին՝ 1․1 տրիլիոն դրամ,
2020-ին՝ մոտ 2 տրիլիոն դրամ,
2021-ին՝ 2․9 տրիլիոն դրամ,
իսկ արդեն 2022-ին հատել է 4․2 տրիլիոնը։
Այսինքն՝ ինչքան բերվել են օրենսդրական նախաձեռնություններ Ազգային ժողովում՝ զսպելու խաղամոլությունը, այնքան շեշտակի աճել է խաղադրույքների թիվը Հայաստանում։
Կխնդրեի ներկայացնել վերլուծություն, թե տվյալ դեպքում ի՞նչ հստակ գործիքակազմ է կիրառվում, որպեսզի այս խայտառակ թվերի հետ մենք հնարավորություն ունենանք նվազեցման մասով աշխատելու։