Փոշիացնել հարկատուների փողերը. Հանրայինն ալիք է բացում ԱՄՆ-ում
АналитикаՀՀ հարկատուների գումարները փոշիացնելու նոր և «հրաշալի» մեթոդ է մշակել Հայաստանի Հանրային հեռուստաընկերութունը։ Պարզվում է մեկ հիմնական և մեկ լրատվական ալիքը բավարար չէ Հանրային հեռուստաընկերությանը պետությունից ստացվող ահռելի գումարները վատնելու համար և այժմ էլ առանձին հեռուստաալիք և մասնաճյուղ են բացում Լոս Անջելեսում։ Մեր տեղեկություններով՝ արդեն մարտի 11-ին Լոս Անջելեսում տրվելու է այդ հեռուստաալիքի մեկնարկը։ Այն կոչվում է «First channel America»:
Հատուկ այդ հեռուստաալիքը բացելու համար Հանրային հեռուստաընկերությունից բավականին մեծ պատվիրակություն է գործուղվել ԱՄՆ, որտեղ արդեն մեկ ամսից ավելի Հանրային հեռուստաընկերության խումբը զբաղված է տարբեր հարցեր լուծելով, թանկարժեք տեխնիկա գնելով, Գլենդելում տարածք վարձակալելով և PR գործունեություն ծավալելով։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում ալիք բացելու համար բավականին լուրջ գումարներ են ստացվել պետական բյուջեից, իսկ գործող իշխանություններին համոզել են, թե ԱՄՆ-ում սեփական ալիք ունենալը թույլ կտա ավելի լավ տեղ հասցնել իշխանությունների տեսակետները։
Ամերիկյան մեր աղբյուրների փոխանցմամբ, Հանրայինը մեծ տարածք է վարձակալել, տեղական հայկական ալիքներին էլ ասել են, թե Հայաստանի իշխանությունները չեն վստահում ԱՄՆ-ում գործող հայկական հեռուստաալիքներին և որոշել են հենց տեղում պետական բյուջեի միջոցներով պայքարել իրենց դեմ տարվող հակաքարոզչության դեմ։
Սոնա Մանուկյան