Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
Событие дняՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 7-ի ժամը 23.25-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 38-ամյա Ակակի Մ.-ն: Նա 2015 թ. հունվարի 1-ից Գերմանիայի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր մի շարք հանցատեսակների՝ գողության, մարմնական վնասվածք պատճառելու, ազատությունից զրկելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:
Ինչպես հայտնում են Ոստիկանությունից, խափանման միջոց է ընտրվել կալանք: