ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՄԱՐՏԻ). Հաղորդվել է աշխարհում առաջին ռադիոգրաման, բացահայտվել է մանկական ցերեբրալ կաթվածի պատճառը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Չինաստան՝ Ծառ տնկելու օր, Գաբոն՝ Նորացման օր, Կանադա՝ Համագործակցության օր, Զամբիա՝ Երիտասարդության օր, Ռուսաստան՝ Քրեակատարողական հիմնարկների աշխատողների օր, ԱՄՆ՝ Աղջիկսկաուտների օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1900 - ծնվել է հայկական կրկեսի հիմնադիր Վաղարշակ Արզումանյանը։
1905 –վախճանվել է դերասան, դրամատուրգ Ռոմանոս Սետեֆճյանը։
1917 - ծնվել է ինժեներ-շինարար Վարդան Հասրաթյանը։
1918-Հայ-թուրքական պատերազմի ժամանակ թուրքական բանակը գրավել է Կարինը։
1920- Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Խալիլ Բեյի կողմից կազմակերպված ադրբեջանական աշխարհազորին օգնելու նպատակով Բաքվից Ղարաբաղ է տեղափոխվել մոտ 90 վագոն ադրբեջանցի զինվոր և զինտեխնիկա։ Հարուստ հայ ընտանիքները սկսել են լ քել Շուշին։
1922- Անդրկովկասի երեք հանրապետությունների ներկայացուցիչների կոնֆերանսը հաստատել է դաշնային պայմանագիրը, որով հիմնադրվել է Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը։
1938- ծնվել է թատրոնի և կինոյի դերասան Վլադիմիր Մսրյանը։
1981- Թեհրանում հայ վրիժառուների մի խումբ հարձակվել է թուրքական դեսպանատան վրա, որի արդյունքում զոհվել է դեսպանատան երկու պահապան։
1982 - վախճանվել է արձակագիր Ալեքսանդր Արաքսմանյանը։
2004- Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) տարեկան ժողովում ակադեմիկոսներից շատերի համար անսպասելիորեն տեղի են ունեցել նախագահի ընտրություններ: Առաջադրված միակ թեկնածու Ֆադեյ Սարգսյանը վերընտրվել է ձայների ճնշող մեծամասնությամբ:
2009- Փարիզի կենտրոնում բացվել է Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի նախաձեռնությամբ ստեղծված Երևանի պուրակը:
2019-Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։
ԱՇԽԱՐՀ
604- վախճանվել է Հռոմի պապ, կաթոլիկ եկեղեցու սուրբ Գրիգոր 1-ինը։
1169 -Անդրեյ Բոգոլ յուբսկին զավթել է Կիևը և այրել այն։
1229- Խաչակիրները գրավել են Երուսաղեմը։
1519- իսպանացի նշանավոր կոնկիստադոր Էռնան Կորտեսը իր խմբով մտել է ներկայիս Մեքսիկայի տարածք։
1685- ծնվել է անգլիացի փիլիսոփա, Իռլանդիայի եպիսկոպոս Ջորջ Բերկլին։
1710 - ծնվել է անգլիացի կոմպոզիտոր Թոմաս Արնը։
1824 - ծնվել է գերմանացի ֆիզիկոս Գուստավ Ռոբերտ Կիրխհոֆը։
1863 - ծնվել է ռուս գիտնական Վլադիմիր Վերնադսկին։
1881 -Ֆրանսիան գերիշխանություն է հաստատել Թունիսի նկատմամբ։
1889 -Էլմոն Ստրոուջերը ԱՄՆ-ում արտոնագրել է ավտոմատ հեռախոսակայանը։
1896 -Պետերբուրգի համալսարանի շենքում, շնորհիվ Պոպովի ստեղծած սարքի, հաղորդվել է աշխարհում առաջին ռադիոգրաման։
1911 -Ռոկֆելլերի համալսարանի դոկտոր Ֆլետչերը բացահայտել է մանկական ցերեբրալ կաթվածի պատճառը։
1912 -ԱՄՆ-ում հիմնադրվել է «The Girl Guides» շարժումը (հետագայում վերանվանվել է սկաուտական շարժում)։
1913- Ավստրալիայի մայրաքաղաք է դարձել Կամբերրան։
1918- Մոսկվան 215 տարվա ընդմիջումից հետո կրկին դարձել է Ռուսաստանի մայրաքաղաք։
1940 -ավարտվել է Խորհրդա-ֆիննական պատերազմը։ ԽՍՀՄ-ը և Ֆինլանդիան կնքել են խաղաղության պայմանագիր, ըստ որի, ԽՍՀՄ-ին են անցել Վիբորգը և Արևմտյան Կարելիան։
1942- ծնվել է Ռատկո Մլադիչը, որը Սերբական Հանրապետության բանակի հրամանատարն էր 1992-1995 թվականների Բոսնիական պատերազմի ժամանակ։
1946 - ծնվել է ամերիկացի դերասանուհի, երգչուհի Լայզա Մինելլին։
1968- Մավրիկիան ձեռք է բերել անկախություն, իսկ 1992 թվականի նույն օրը դարձել հանրապետություն։
1974- «Մարս-6» խորհրդային տիեզերական կայանը իջել է Մարս մոլորակի վրա՝ առաջին անգամ Երկիր հաղորդելով այդ մոլորակի ընդերքի և մթնոլորտի վերաբերյալ տեղեկություններ։
1999- Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցել են Լեհաստանը, Հունգարիան և Չեխիան։
2005- Կարոլոս Պապուլիասը դարձել է Հունաստանի նախագահ։
2011- Ճապոնիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի և ցունամիի հետևանքով «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի է ունեցել վթար։ Արդյունքում ռադիացիայի մակարդակը գերազանցել է նորման 20 անգամ։
2018 - վախճանվել է ռուս հանրահայտ դերասան Օլեգ Տաբակովը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում