Այսօր Կոնսերվատորիան են հանձնում, վաղը՝ երկիրը կհանձնեն
АналитикаՀայաստանի իշխանութունները ամենևին չեն հերքում մամուլում տարածված տեղեկությունը, թե Երևանի պետական կոնսերվատորիան ևս տեղափոխվելու է Ակադեմիական քաղաք։
Փորձագետների գնահատականներով՝ Կոնսերվատորիան Երևանի կենտրոնից հանելու որոշումը առնվազն վտանգավոր և անհեթեթ է։ Կոնսերվատորիայի շենքը կառուցվել է հենց տվյալ հատվածում, որպեսզի մոտ լինի այլ մշակութային կառույցներին՝ Օպերային, և մի քանի մշակութային հաստատություններ մեկ միասնութուն են կազմում, ավելին՝ Կոնսերվատորիայի շենքը նախագծել և կառուցել է Ալեքսանդր Թամանյանի որդին, որն ի տարբերություն Հայաստանի գործող իշխանությունների իսկապես մասնագետ էր։
Փաշինյանական վարչախումբն ամեն ինչ անում է քաղաքի կենտրոնից կրթական հաստատությունները դուրս բերելու և դրանք Աշտարակում հիփոթեթիկ ակադեմիական քաղաքում տեղավորելու համար, այդ պարագայում քաղաքի կենտրոնում մնացած շինությունները կարող են վաճառել և մեծ օգուտներ ստանալ։ Կոնկրետ Կոնսերվատորիայի դեպքում բոլոր մասնագետները նշում են, որ դա առնվազն անթույլատրելի է։
Ի դեպ, ուշագրավն այս իրավիճակում մտավորականության, հայտնի երաժիշտների լռությունն է, որոնք որևէ բառ չեն խոսում, համակերպվել են փաշինյանական վարչախմբի բոլոր անհեթեթ քայլերի հետ և իրենց բողոքի ձայնը չեն բարձրացնում։ Կոնսերվատորիայի ղեկավարությունն էլ հերքում է տարածված տեղեկությունները։
Հակոբ Դանիելյան