ԶՊՄԿ-ն կրկին առաջատարն է. նաև սոցիալական ներդրումների առումով
АналитикаԱնցած 2023 թվականի տվյալներով՝ խոշոր հարկատուների ցանկը կրկին գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոբինատը»։
2023 թվականի ընթացքում ԶՊՄԿ-ն պետական բյուջե է վճարել 70,9 միլիարդ դրամի հարկեր։ Միևնույն ժամանակ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոբինատը» և ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամը սոցիալական աջակցության ոլորտում ներդրել են ավելի քան 5 միլիարդ դրամ։ Այդ գումարների մի մասն ուղղվել է սոցիալական աջակցության ծրագրերին, ներդրումներ են կատարվել բուժհաստատություններում, ինչպես նաև՝ անհատական աջակցություն է տրամադրվել։ Շուրջ 1100 ուսանողների ուսման վարձ է վճարվել։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոբինատը» Հայաստանի տնտեսության ողնաշարն է և տարիներ շարունակ եղել է ամենաշատ հարկեր վճարող ձեռնարկությունը, իսկ վերջին մի քանի տարիներին, շնորհիվ մենեջմենթի արդիականացման և նոր մեթոդների ներդրման՝ ընդհանրապես մի քանի անգամ ավելացրել է պետական բյուջե վճարվող հարկերը։
2022 թվականին ԶՊՄԿ-ն ռեկորդային 142 միլիարդ դրամ էր վճարել պետական բյուջե։ Բնականաբար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոբինատի» այս ահռելի նշանակությունը պետք է լիներ Ադրբեջանի ուշադրության կենտրոնում։ Թշնամական պետությունը պարբերաբար ապատեղեկատվություններ է տարածում ԶՊՄԿ-ի վերաբերյալ, միևնույն ժամանակ օգտվելով հայ բնապահպանների տարբեր տարիների արած ոչ այնքան հավաստի զեկույցներից, դրանք օգտագործում Հայաստանի տնտեսությանը վնասելու առումով։
Ի դեպ, այժմ էլ որոշ բնապահպաններ ԶՊՄԿ-ին մեղադրում են՝ իբր իրենց դեմ քաղաքացիական հայցեր ներկայացնելու մեջ՝ մոռանալով միևնույն ժամանակ նշել, որ տևական ժամանակ ապատեղեկատվություն և զրպարտանք են տարածել Հայաստանի տնտեսության թիվ 1 լոկոմոտիվի դեմ։
Սուրեն Մարգարյան