ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՄԱՐՏԻ). Հայաստանը և Ռուսաստանը պայմանագիր են կնքել ռուսական զորքերի՝ Հայաստանում մնալու մասին. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1845 –ծնվել է բանասեր Նորայր Բյուզանդացին:
1906 - ծնվել է հայազգի պարուհի, երգչուհի, բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Ուզբեկստանի երաժշտադրամատիկական թատրոնի բալետային ստուդիայի հիմնադիր Թամարա խանումը:
1913 –ծնվել է բանասեր Էդուարդ Աղայանը:
1921 - Մոսկվայում կնքվել է ռուս-թուրքական պայմանագիր, որով Հայաստանը բաժանվել է քեմալական Թուրքիայի և բոլ շևիկյան Ռուսաստանի միջև:
1936 - ծնվել է ամերիկահայ գյուտարար Ռեյմոնդ Վահան Դամադյանը։
1988- «Խորհրդային Ղարաբաղ» թերթում լույս է տեսել Ղարաբաղյան շարժման ընդհատակի երեք անդամների բաց նամակը: Այդ օրը Ղարաբաղյան շարժումը դուրս է եկել ընդհատակից:
1995- Հայաստանը և Ռուսաստանը պայմանագիր են կնքել ռուսական զորքերի՝ Հայաստանում մնալու մասին։
1998- Հայաստանում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների առաջին փուլը, որոնց արդյունքներով առաջատար է եղել Ռոբերտ Քոչարյանը:
2002-Էջմիածնում բացվել է Հայաստանի ազգային ականազերծման կենտրոնը, որը ստեղծվել է ԱՄՆ-ի աջակցությամբ՝ պետքարտուղարության, Պենտագոնի և Հայաստանի պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում:
2013-Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցները Երևանի Ազատության հրապարակում հորդառատ անձրևի տակ հանրային քննարկում են անցկացրել. Հովհաննիսյանին ներկայացվել է ստվերային կառավարության ցուցակ:
2016-Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է ԵԱՏՄ-ից ներկրվող մեքենաների համար ԱԱՀ չգանձելու օրինագիծը, ըստ որի, ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձինք այլևս չպետք է վճարեն 20 տոկոս ավելացված արժեքի հարկը:
2020-կապված կորոնավիրուսային համաճարակի հետ՝ Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել:
2021-Լևոն Տեր-Պետրոսյանը ներքաղաքական իրավիճակի մասին հայտարարություն է արել. ըստ նրա, ստեղծված իրավիճակից միակ ելքը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։
2023- կալանավորվել է բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը:
ԱՇԽԱՐՀ
37 - Կալիգուլան դարձել է Հռոմի կայսր՝ հաջորդելով Տիբերիոսին։
870 -Բուլղարիայում հաստատվել է ուղղափառ եկեղեցին և հոգևորական աստիճանակարգումը:
1521 - պորտուգալացի ծովագնաց Ֆեռնան Մագելանը հասել է Ֆիլիպինների ափերին։
1660 -Անգլիայի Երկար խորհրդարանը ցրվել է քսանամյա նիստերից հետո:
1736 –վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Ջովաննի Բատիստա Պերգոլեզին:
1789 - ծնվել է գերմանացի ֆիզիկոս Գեորգ Օհմը, որի պատվին է կոչվում էլեկտրական դիմադրության չափման միավոր Օհմը:
1831 -Փարիզում լույս է տեսել Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» գիրքը:
1851 -ծնվել է հոլանդացի մանրէաբան և կենսաբան Մարտին Բեյերնիկը՝ էկոլոգիական մանրէաբանության և վիրուսաբանության հիմնադիրը:
1859 - ծնվել է ռուս գիտնական, ֆիզիկոս, ռադիոյի գյուտարար Ալեքսանդր Պոպովը:
1915 -Պետերբուրգում ոստիկանությունը փակել է բանաստեղծների և դերասանների՝ հանրահայտ «Թափառական շուն» ակումբը:
1917- «Maybelline» ընկերությունը արտադրել է առաջին թարթիչների ներկը:
1926 -ամերիկացի նախագծող Ռոբերտ Գոդդարդը հաջողությամբ փորձարկել է իր ստեղծած հեղուկ վառելիքով աշխատող առաջին հրթիռը:
1927 -ԽՍՀՄ-ում օպտիկա-մեխանիկական արհեստանոցը սկսել է արտադրել ակնոցի ապակիներ:
1920 –ծնվել է իտալացի բանաստեղծ, գրող և սցենարիստ Տոնինո Գուերրան:
1935 - Գերմանիայում կազմավորվել է Վերմախտը` ֆաշիստական Գերմանիայի բանակը։
1936 -ԽՍՀՄ-ում Գորկու ավտոմոբիլային գործարանի հոսքագծից դուրս է եկել առաջին խորհրդային մարդատար ավտոմեքենան՝ «М-1» մոդելի լիմուզինը:
1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը ընդամենը 18 րոպեի ընթացքում ոչնչացրել են «հարյուր եկեղեցիների քաղաք» Վյուցբուրգի 90 տոկոսը, զոհվել է մոտ 5000 մարդ:
1963 -Բալիում ժայթքել է հրաբուխ, որի արդյունքում զոհվել է մոտ 1700 մարդ:
1968 - Վիետնամի պատերազմի ժամանակ ամերիկացի զինվորները Սոնգմի նահանգի Միլայի գյուղակում սպանել են մոտ 350 վիետնամցի խաղաղ բնակիչների։
1968 - «Ջեներալ Մոթորս» ընկերությունն արտադրել է իր 100 միլիոներորդ ավտոմեքենան:
1988 -Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ Իրաքի ռազմաօդային ուժերը քիմիական գրոհ են իրականացրել Հալաբջա քաղաքի վրա, որի արդյունքում զոհվել են հազարավոր քրդեր:
2004 -Ռուսաստանի Արխանգելսկ քաղաքում պայթեցվել է շենք, որի արդյունքում զոհվել է 58 բնակիչ:
2014 -տեղի է ունեցել հանրաքվե, որի արդյունքներով Ղրիմը մտել է Ռուսաստանի կազմ:
2022 -Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման պատճառով դադարեցվել է Ռուսաստանի անդամակցությունը Եվրախորհրդին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում