Տավուշում տեղի ունեցած հանդիպումները կրկին սրել են հակասությունները ՔՊ-ում
АналитикаԱռանց այն էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի կարողանում հստակ դիրքորոշումների հանգել տարբեր հարցերում և կուսակցության ներսում գործող «կլանները» սկսում են աստիճանաբար հասկանալ, որ Փաշինյանի պաշտոնավարման հետևանքով կարող են լուրջ խնդիրների բախվել։
Ամիսներ շարունակ Փաշինյանը փորձում է սեփական կուսակիցներին համոզել , որ եկրում որևէ խնդիր չի կարող լինել, ամեն ինչ վերահսկվում է, մինչդեռ Տավուշում գյուղացիների հետ հանդիպումից հետո, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում հասկացել են, որ առաջիկայում բավականին ծանր գործընթացներ են լինելու և հասարակութունը բոլորովին էլ մտադիր չէ պաշտպանել գործող իշխանություններին, նույնիսկ, այսպես կոչված, «նիկոլական զոմբիները» այլևս սկսել են գիտակցել, թե ինչի է հանգեցրել իրենց սերը Փաշինյանի հանդեպ։
Գործող իշխանությունը մնալու է մեն–մենակ սեփական ժողովրդի և ընդդիմության դեմ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
«Քաղաքացիական պայմանագրում» որոշ խմբեր փորձում են կամուրջներ հաստատել ընդդիմադիր տարբեր միավորների, ինչպես նաև՝ աշխարհաքաղաքական բևեռների հետ, համոզել բոլորին, որ իրենք չեն կիսում Փաշինյանի մոտեցումները թե՛ Ռուսաստանի հետ հարաբերություններում, թե՛ Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները կատարելու հարցերում։
Առաջիկայում այս հակասությունները շատ ավելի լուրջ սրվելու են, ինչը և կարող է հանգեցնել ներկուսակցական հեղաշրջման։
Ջուլիետա Ավանեսյան