Տարածաշրջանի «ամենաերջանիկ» երկիրը կամ «դժգույն ու դժբախտ» երջանկություն
АналитикаԵրջանկության միջազգային օրվա կապակցությամբ երեկ հրապարակված վարկանիշն իսկական ծաղր է Հայաստանի բնակիչների հասցեին։
Ըստ այդ վարկանիշի՝ Ֆինլանդիան 7–րդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը։ Զեկույցը, որ պատրաստել են մի խումբ փորձագետներ ՄԱԿ-ի պատվերով, փաստում է, որ աշխարհի ամենաերջանիկները սկանդինավյան երկրներն են. 2-րդ տեղում Դանիան է, 3-րդում՝ Իսլանդիան , 4-րդում՝ Շվեդիան։ Բուն կովկասյան տարածաշրջանին վերաբերող հատվածը իսկական ծաղր է, այն էլ Հայաստանի Հանրապետության համար։
Ըստ այդ վարկանիշի՝ տարածաշրջանի ամենաերջանիկ երկիրը Հայաստանն է, որը գտնվում է վարկանիշային աղյուսակի 82-րդ հորիզոնականում։ Մեր երկրին հաջորդում է Վրաստանը 91, Թուրքիան՝ 98, Իրանը՝ 100, Ադրբեջանը՝ 101, իսկ Ռուսաստանը 72-րդ տեղում է։
Վերջին տեղերը բաժին են հասել Լեսոտտոյին, Լիբանանին և ԱՖղանստանին։ Ակնհայտ է, որ վարականիշը կազմել են բացառապես քաղաքական նպատակահարմարությամբ, այլապես անլուրջ կլինի մտածել, որ տարածաշրջանում ամենաերջանիկ երկիր դառնում է Հայաստանը, առավել ևս, որ այդպիսին լինելու ոչ մի փաստական հիմնավորում գոյություն չունի։
Առնավազն 2020 թվականից հետո փաշինյանական վարչախմբի ձեռքով Հայաստանի Հանրապետությունը միայն արհավիրքներ և կորուստներ է տեսել։
Հազարավոր մահեր կորոնավիրուսի համաճարակից, սարսափելի պարտություն 44-օրյան պատերազմում, հազարավոր զոհեր, Արցախի հայաթափում, գրեթե 120 հազար մարդկանց բռնի տեղահանություն և այսօր էլ մեր երկրի գլխին կանգնած են նոր աղետներ։
Ընդամենը այս մեկ վարկանիշը ցույց է տալիս, թե ինչպես են իրականում ընթանում միջազգային գործընթացները և ի՞նչ կեղտոտ ստանդարտների է դավանում միջազգային հանրութունը։
Մանե Իսպիրյան