Մոսկվայում կատարվածի հետևում կանգնած խմբավորումը փորձել է մի քանի գործողություններ կատարել նաև Ֆրանսիայում. Մակրոն
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանը դարձել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակման զոհը, և որ Մոսկվայում կատարվածի հետևում կանգնած խմբավորումը նույնպես վերջերս փորձել է մի քանի գործողություններ կատարել Ֆրանսիայում:
«Այս խմբավորումը նաև փորձել է մի քանի գործողություններ կատարել մեր տարածքում», - ասել է Մակրոնը լրագրողներին՝ Գայանա կատարած այցի ժամանակ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի կառավարությունը երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացրել են ամենաբարձրի՝ կապված մերձմոսկովյան Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ, հայտարարել է վարչապետ Գաբրիել Աթալը։
Որոշումն ընդունվել է Ելիսեյան պալատում Ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդի նիստում, որը հրավիրել է նախագահ Էմանուել Մակրոնը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Իսլամական պետություն»-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը, և մեր երկրի առջև ծառացած սպառնալիքները, մենք որոշեցինք ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացնել մինչև ամենաբարձրը՝ «հարձակման շտապ սպառնալիք»», - գրել է Աթալը X սոցիալական ցանցում:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում մարտի 22-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 133 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Զոհվածների թվում հա նաև մեկ ՀՀ քաղաքացի։ Ահաբեկչությունից հետո ի հիշատակ զոհերի մարտի 24-ին Ռուսաստանում համազգային սգո օր է հայտարարվել։