Ո՞ր երկրներին են առավել շատ վստահում Հայաստանի քաղաքացիները
Аналитика«Gallup International» կազմակերպության անցկացրած հարցումը ուշագրավ տվյալներ է ներկայացրել, մասնավորապես, «Հայաստանի ամենաբարեկամ երկիր» հայաստանցիները համարում են Ֆրանսիան, որը 78,1 տոկոս է ստացել, հակառակ կարծիքն ունի 8,8 տոկոսը։
Երկրորդ տեղում Հնդկաստանն է՝ 68,5 տոկոսով, երրորդ տեղում՝ Իրանը՝ 57,8 տոկոս։
Միացյալ նահանգների, Չինաստանի և Վրաստանի ցուցանիշն այնքան էլ բարձր չէ՝ 35-ից 41 տոկոս։
Հայաստանցիների միայն 29,7 տոկոսն է բարեկամ համարում Ռուսաստանին, 26,2 տոկոսը չեզոք կարծիք է հայտնել, իսկ 43 տոկոսը՝ բացասական կարծիք է հայտնել, ընդ որում, ըստ կազմակերպության, վերջին 9 տարիների ընթացքում Ռուսաստանի նկատմամբ դրական վերաբերմունքը նվազել է։
2015 թվականին դրական վերաբերմունք է ունեցել հարցվածների 86 տոկոսը, 2019-ին՝ 70 տոկոսը, 2022-ին՝ 54 տոկոսը։
Նման անկումը հատկապես վերջին տարիներին և նման շեշտակի, վկայում է քարոզչության բավականին արդյունավետ լինելու մասին, փոխարենը Ֆրանսիան 2015-ի 30 տոկոսից այսօր հասել է 78,1 տոկոսի։
Հարցումն ինքնին չափազանց ուշագրավ է հասկանալու ոչ միայն արևմտյան, այլ նաև տարբեր գերտերությունների՝ Հայաստանում ունեցած քարոզչական հնարավորույթունների և փափուկ ուժի կիրառման վերաբերյալ։
Գաղտնիք չէ, որ հասարակական կարծիքի վրա կարելի է ազդել 1,2 գործողությամբ, իսկ Ռուսաստանի վարկանիշի նման անկումը վկայում է, որ Հայաստանի գծով նրա կուրատորները պարզապես ձախողել են։
Մելինե Բակունց