Աշխարհի ամենամեծ օվկիանոսային արևային էլեկտրակայանը. մեկնարկել է Nautical Sunrise նախագիծը
ЭкономикаNautical Sunrise նախագիծը նպատակ ունի աջակցել աշխարհի ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանին, գրում է ixbt.com-ը:
8,4 միլիոն եվրո արժողությամբ նախագիծը, որին 6,8 միլիոն եվրո կհատկացնի «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը, մեկնարկել է 2023 թվականի դեկտեմբերին՝ օվկիանոսում լողացող արևային կայաններից էլեկտրականության ստացման համակարգերի և դրանց բաղադրիչների հետազոտություն և մշակում իրականացնելու նպատակով:
Ծրագրի արդյունքները հնարավորություն կտան ապագայում իրականացնել նմանատիպ արևային համալիրներ մեծ մասշտաբով՝ ինչպես ինքնավար, այնպես էլ հողմային էլեկտրակայանների հետ համատեղ:
Այս նախագծի նպատակն է, օգտագործելով հոլանդական SolarDuck լողացող արևային էներգիայի ընկերության ձեռքբերումները, նախագծել և կառուցել օվկիանոսային լողացող համալիր՝ արևային էներգիան էլեկտրաէներգիայի վերածելու համար, որի արտադրողունակությունը կկազմի մինչև 5 ՄՎտ:
Նախքան ծովային արևային համակարգերի տեղակայումը, Nautical Sunrise-ը փորձարկումներ կկատարի համոզվելու համար, որ համակարգը անվտանգ է և համապատասխանում է նախագծային չափորոշիչներին: Համալիրի նախագիծը թույլ կտա հասնել օպտիմալ լուծումների և հնարավորություններ ստեղծել շուկայում ծովային պայմաններում արևից էլեկտրաէներգիա արտադրելու համակարգերի առաջմղման համար:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am