ՌՀՄ-ն աջակցում է Սբ. Էջմիածնին՝ կոչ անելով սահամանազատել հայ ժողովրդին Փաշինյանի թիմից
ПолитикаՌուսաստանի հայերի միությունը, որպես սփյուռքի ամենամեծ կազմակերպությունը, իր աջակցությունն է հայտնում Առաջանիստ Սուրբ Էջմիածնի հայտարարությանը և կոչ է անում Հայաստանի և Սփյուռքի բոլոր ականավոր ներկայացուցիչներին, գործարարներին,մշակույթի, գիտության, սպորտի գործիչներին, հասարակական քաղաքական գործիչներին՝ բաց արտահայտվել ու նշել սեփական դիրքորոշումը՝ Հայաստանում կատարովող իրադարձությունների, մասնավորապես, Տավուշի մարզի հայկական հողերի հանձնման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների մտադրությունների մասին:
Խորհրդարանում Փաշինյանի ելույթը, որտեղ նա այս անգամ Հայաստանի անվտանգության սպառնալիք է անվանել հենց Հայաստանը՝ պատմական Հայաստանը, հերթական անգամ ցուցադրում է 2018 թվականից Հայաստանի «թավշյա իշխանությունների» կողմից իրականացվող նպատակային վտանգավոր գիծը: Միաժամանակ դա բացահայտում է Փաշինյանի թիմի և հայ ժողովրդի ու պետականության միջև սահմանազատման անհրաժեշտությունը:
Ակնհայտ է, որ Փաշինյանը երկրի ամբողջականության ապահովման և նրա քաղաքացիների անվտանգության հետ կապված հարցերի պատսխաններ չունի: Նրա յուրաքանչյուր նոր քայլը միայն խորացնում է պրոբլեմները: Այս իրավիճակում միայն այսօրվա իշխանության հրաժարականը և իշխանությունից հեռանալը կարող է Հայաստանին և նրա նոր, իր երկիրն ու ժողովրդին սիրող ղեկավարությանը խաղաղության, արժանապատիվ կյանքի հնարավորություն տալ, վերդարձնել միջազգային հանրության առջև կորցրած վստահությունը: