Տպագրված ճկուն արևային բջիջները նոր արդյունավետության ռեկորդ են գրանցել
ЭкономикаՏպագիր արևային բջիջները, որոնք նաև հայտնի են որպես արևային թաղանթներ, շատ առավելություններ ունեն, գրում է overclockers.ru-ն: Նրանք թեթև են, ճկուն և գնալով ավելի էժան են դառնում: Դրանք շատ հեշտ է տպել սովորական արդյունաբերական տպիչի միջոցով:
Սակայն թերությունը դրանց արդյունավետությունն է, այսինքն արագությունը, որով արևի լույսը վերածվում է էլեկտրականության։ Այդ ցուցանիշը տպագրված ճկուն արևային բջիջների համար ցածր է սովորական սիլիկոնային արևային մարտկոցների համեմատ: Այնուամենայնիվ, հետազոտողներն աշխատում են բարելավել դրանց արդյունավետությունը:
Ավստրալիայում այդ տեսակի արևային մարտկոցների արդյունավետության նոր ռեկորդ է սահմանել: Հետազոտողներն իրենց վահանակների համար օգտագործել են պերովսկիտ: Այդ նյութից պատրաստված արևային մարտկոցներն արդեն լաբորատոր պայմաններում արդյունավետության ռեկորդներ են սահմանել։ Բջիջների արդյունավետության ներկայիս ռեկորդը կազմում է մոտ 26,1 %, չնայած դրանց եղել են կոշտ, չճկվող ձևով:
Ավստրալացի հետազոտողները նոր գործընթացի միջոցով նյութը քսել են ժապավենի վրա շատ բարակ շերտերով: Նրանք կարողացել են հասնել 15,5 % արդյունավետության օգտագործելով փոքր բջիջները՝ 50 քառ.սմ-ոց:
Արևային ժապավենները հեշտությամբ կարելի է տպել արդյունաբերական տպիչների վրա: Դա շատ էժան արտադրություն է։ Բացի այդ, կիրառվում է նյութի շատ բարակ շերտ, ինչը նշանակում է, որ նյութերի ծախսերը ևս շատ ցածր են:
Այնուամենայնիվ տպագրված արևային թաղանթները դեռևս ավելի քիչ արդյունավետ են, քան արդեն շուկայում առկա կոշտ վահանակները: Արդյունավետությունը տատանվում է 20 %-ից մինչև 25 %-ի սահմաններում: Այնուամենայնիվ, արևային ժապավենները մի քանի կիրառություն ունեն: Նման թեթև և շարժական մոդուլները կարող են օգտագործվել բնական աղետներից հետո կամ հեռավոր վայրերում էլեկտրաէներգիա արտադրելու համար: Դրանք կարող են նաև օգտագործվել ենթակառուցվածքները ծածկելու համար, ինչպիսիք են ավտոտնակները կամ աղմկապաշտպան պատնեշները: Դրանք նաև իրենց թեթևության պատճառով շատ հարմար են օդատիեզերական կիրառությունների համար:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am