Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը
СпортՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը:
Ավանդույթի համաձայն կրակն արևի շողերից վառեցին տաճարի քրմուհիների դերը կատարող դերասանները` հունական Օլիմպիա ավանում` Հերայի տաճարի մոտակայքում: Հանդիսավոր արարողությանը ներկա էին հարյուրավոր երկրպագուներ:
Փարիզի Օլիմպիական խաղերի առաջին ջահակիրը հույն Օլիմպիական խաղերի չեմպիոն Ստեֆանոս Դուսկոսն է:
Մինչև Ֆրանսիա հասնելը ջահը կշրջի ամբողջ Հունաստանով և միայն 10 օր անց կհասնի հյուրընկալող երկիր:
Կրակի վառման արարողությանը նախորդած ելույթների ընթացքում Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հույս հայտնեց, որ աշխարհի համար այս դժվարին շրջանում Օլիմպիական խաղերը կլինեն բոլորին միավորող օղակը:
Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին դեռևս ունի 7 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: