ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը
ОбществоԱպրիլի 13-ին հայկական առաջին ֆիջիթալ NFT սփեյսը մեկ հարկի տակ էր հավաքել մի շարք ստեղծագործողների, NFT էնտուզիաստների և կոլեկցիոներների՝ AKNEYE մշակութային նախագծին ծանոթանալու նպատակով:
Բլոկչեյն էմբասիի ղեկավար Անդրանիկ Սևոյանը նախ պատմել է AKNEYE-ի մասին, ներկայացրել արվեստի նախագծի հիմնական գաղափարախոսությունը և հայտնել, որ Վենետիկյան Բիենալեի օրերին AKNEYE-ն՝ իր աչքանման քանդակներով և ակնուլունքներով, ցուցադրված կլինի աշխարհում երրորդ ֆիջիթալ սփեյսում: Նա նաև ներկայացրել է՝ ինչպես կարելի է սեփական նախագծերով միանալ AKNEYE համայնքին և ցուցադրության օրերին գործակցել բրենդի հետ:
Խոսնակներից Ռաֆֆի Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին, ինչպես նաև անդրադարձել է իր ակնկալիքներին Վենետիկի Բիենալեից և նախագծի հեռանկարներին:
Ֆասթեքսի իրավաբան Արփինե Սարատիկյանը ներկայացրել է մտավոր սեփականության իրավունքի ապագան բլոկչեյնի դարաշրջանում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Հայաստանում հեղինակային իրավունքի մասին օրենքը կիրառվում թվային արվեստի և NFT-ների նկատմամբ համաշխարհային և տեղական մակարդակով: Նա հիշատակել է նաև հեղինակային իրավունքի խնդիրների լուծման լավագույն օրինակներն արվեստագետների, կոլեկցիոներների և հարթակների համար:
Հանդիպումն արդյունավետ է եղել և նոր դռներ է բացել հետաքրքրված անձանց առջև: ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով: Դրանք բաց չթողնելու համար հետաքրքրված անձինք կարող են հետևել Fastex Armenia և ftnft.am պաշտոնական էջերին:
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր` առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտովճարային միջոցը, Fastexverse վիտուալ 3D իրականությունը և իր NFT առևտրային հարթակը՝ ftNFT Marketplace-ը, ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին: