ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ուրուգվայ՝ 33-ի արշավախմբի օր, Չինաստան՝ Չիներենի օր, Ռուսաստան՝ Դոնորի ազգային օր, Վենեսուելա՝ Անկախության օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1820 –ծնվել է բանասեր, տպագրիչ, վիմագրիչ, բառարանագիր, հրապարակախոս, արվեստագետ Ճանիկ Արամյանը, որը ստեղծել է Արամյան տպատառատեսակը:
1884-ծնվել է բանաստեղծ Դանիել Վարուժանը։
1937 –ծնվել է գեղանկարիչ, գրաֆիկ Սեյրան Խաթլամաջյանը։
1952-վախճանվել է բանաստեղծ Անդրանիկ Թերզյանը։
1964-ծնվել է հայկական ծագումով անգլիացի դերասան, կինոռեժիսոր Էնդի Սերքիսը։
1979 – վախճանվել է քանդակագործ Սամվել Մանասյանը։
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պերուի հետ։
1994- Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների՝ 1992 թվականին Տաշքենդում ստորագրած ԱՊՀ երկրների կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը ուժի մեջ է մտել։
1998-վարչապետ Արմեն Դարբինյանը ներկայացրել է կառավարության նոր կազմը և այն շարժառիթներն ու պատճառները, որոնցով ինքն առաջնորդվել է նախարարներ նշանակելիս։
2006- Հանրային հեռուստատեսության գեղարվեստական խորհուրդը որոշել է, որ «Եվրատեսիլ֊ - 2006»-ին կմասնակցի Անդրեն։
2007-մայրաքաղաքի կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը:
2007- Լեռնային Ղարաբաղում սկսվել է հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրումը:
2011-Երևանում առավոտից նկատվել է փոշու ծանր ամպ, հայտարարվել է, որ դա կապված է հարավային քամիների հետ եկած ավազափոշու հետ և որևէ աղետի հետևանք չի եղել:
2011- վախճանվել է հայտնի ծաղրանկարիչ Գեորգի Յարալյանը։
2012-սկսվել է Գրողների համահայկական 6-րդ համաժողովը։
2015-հայաշատ Սոչիում քաղաքային իշխանությունների որոշմամբ, փողոցներից հեռացվել են Հայոց ցեղասպանության 100ամյա տարելիցին նվիրված բոլոր պաստառները։
2018-Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի դուրս եկած ցուցարարներին առաջնորդող «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացված բազմամարդ հանրահավաքում անդրադարձել է իշխանական ճամբարից հնչեցված երկխոսության կոչերին: Ըստ նրա, դա ծիծաղելի է, քանի որ «քաղաքական դիակի հետ չեն երկխոսում»:
ԱՇԽԱՐՀ
1653-Օլիվեր Կրոմվելը ցրել է Անգլիայի խորհրդարանը։
1656-Ռուսաստանում շրջանառության մեջ են դրվել պղնձադրամներ արծաթադրամների փոխարեն։
1770-Ջեյմս Կուկը հայտնագործել է Նոր Հարավային Ուելսը՝ Հարավ-Արևել յան Ավստրալիան։
1770-Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Վրաստանի Իրակլի 2-րդ թագավորը ջախջախել է թուրքերին Ասպինձայի ճակատամարտում։
1792-Ֆրանսիան պատերազմ է հայտարարել Հունգարիային և Բոգեմային։
1808-ծնվել է Ֆրանսիայի Նապոլեոն 2-րդ կայսրը։
1809-Աբենսբերգի մոտ ավստրիական զորքերը պարտություն են կրել Նապոլեոնի բանակից։
1832-պետերբուրգցի մանկաբարձ Անդրեյ Վոլֆը իրականացրել է առաջին հաջողված արյան փոխներարկումը Ռուսաստանում, նա իր արյունը փոխներարկել է իր հղի կնոջը։
1841-լույս է տեսել ամերիկացի գրող Էդգար Ալան Պոյի առաջին դետեկտիվ պատմվածքը՝ «Սպանություն Մորգ փողոցում»:
1889-ծնվել է Երրորդ ռեյխի ղեկավար Ադոլֆ Հիտլերը։
1902-Մարիա և Պիեռ Կյուրիները ստացել են մաքուր ռադիում։
1910-Հալլեյի գիսավորը մաքսիմում մոտեցել է Երկիր մոլորակին։
1922 - Վրացական ԽՍՀ-ի կազմում ստեղծվել է Հարավ-Օսական Ինքնավար Մարզը։
1924-ընդունվել է Թուրքիայի հանրապետության Սահմանադրությունը։
1934-ԽՍՀՄ-ում առաջին անգամ Խորհրդային Միության հերոսի կոչում է շնորհվել Չել յուսկին շոգենավի անձնակազմին փրկած յոթ օդաչուի։
1940-ԱՄՆ-ում ստեղծվել է առաջին էլեկտրոնային մանրադիտակը։
1942- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավարտվել է Մոսկովյան ճակատամարտը։
1985-վախճանվել է ամերիկացի ֆիզիկոս, երկրաշարժերի Ռիխտերի սանդղակի ստեղծող Չարլզ Ֆրենսիս Ռիխտերը։
1992-վախճանվել է բրիտանացի կատակերգակ Բեննի Հիլլը։
1998-Intel ընկերությունը ներկայացրել է Pentium II Xeon պրոցեսորը։
2001-Չինաստանը պաշտոնապես հոմոսեքսուալիզմը դասել է հոգեկան հիվանդությունների շարքը։
2010- Մեքսիկական ծոցում գտնվող Deepwater Horizon նավթային պլատֆորմում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առաջացել է տեխնոգեն աղետ։
2020-վախճանվել է նկարազարդող, կինոռեժիսոր և մուլտիպլիկատոր, «Թոմ և Ջերրիի» ստեղծող Ջին Դեյչը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում